Հա

Համայնք

01/07/2020 - 10:30

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր` պրն. Արա Շահվերդեանի այցը Սրբոց Վարդանանց եկեղեցի

Կիրակի, 2020 թւականի յունիսի 28-ին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր` պրն. Արա Շահվերդեանը այցելեց Սրբոց Վարդանանց եկեղեցի եւ հանդիպեց այդ շրջանի իրանահայ բնակիչների հետ:

Կիրակի, 2020 թւականի յունիսի 28-ին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր` պրն. Արա Շահվերդեանը այցելեց Սրբոց Վարդանանց եկեղեցի եւ հանդիպեց այդ շրջանի իրանահայ բնակիչների հետ:

Հանդիպման սկազբում եկեղեցու խորհրդի կողմից բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ տկն. Ալենուշ Բաղդասարեանը, խորհրդի եւ այդ քաղաքամասում գտնւող միութիւնների անունից շնորհաւորեց նոր ընտիր պատգամաւորին, որպէս Իսլ. խորհրդարանի շինարարական յանձնաժողովի դիւանի 2-րդ ատենադպիր նշանակւելու կապակցութեամբ:

Այնուհետեւ պրն. Արա Շահվերդեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց խորհրդարանի յանձնաժողովների կազմերի ընտրութիւնների վերաբերեալ եւ ներկայացրեց յետագայ կազմակերպւելիք նախագծերը, նշելով նախատեսւել է այդ շրջանում բնակւող հայրենակիցների հարցերին ու խնդիրներին վերահասու լինելու նպատակով ամսեկան մէկ պահ ներկայանալ Ս. Վարդանանց եկեղեցի:

Պրն. Շահվերդեանը տեղեկութիւններ փոխանցեց միչ օրս ունեցած պետական եւ հայ համայնքում աշխատող գործարարների հետ հանդիպումներից:

Ապա ներկայների կողմից տրւած հարցերին պատասխանեց պատգամաւորը, լսելով արծարծւած մտահոգութիւնները եւ առաջարկութիւնները: Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ համեստ հիւրընկալութիւն:

 

Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։