Հա

Համայնք

04/07/2020 - 14:10

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Հարմիկ Զովէլեանի ողջոյնի խօսքը՝ կազմակերպութեան 76-րդ տարեդարձի առիթով

Ողջոյն սիրելի ընկերներ,

Սիրելի սկաուտ, երէց, մարզիկ եւ Արւեստից միութեան ընկերներ,

Ողջոյն Շիրազի, Գեարդաբադի, Թաւրիզի եւ Ուրմիայի ընկերներին,

Հայաստանում, Արցախում, Ամերիկայում, Եւրոպայում եւ այլուր ապրող հին ու նոր արարատականներին:

Ողջոյն սիրելի ընկերներ,

Սիրելի սկաուտ, երէց, մարզիկ եւ Արւեստից միութեան ընկերներ,

Ողջոյն Շիրազի, Գեարդաբադի, Թաւրիզի եւ Ուրմիայի ընկերներին,

Հայաստանում, Արցախում, Ամերիկայում, Եւրոպայում եւ այլուր ապրող հին ու նոր արարատականներին:

Առաջին անգամն է հեռւից եմ ողջունում մօտիկ կանգնած ընկերներիս:

Արդէն 4-5 ամիս է, ինչ աշխարհը կերպարանափոխւել է: Կերպարանափոխւել է նաեւ «Արարատ»-ը ...

Ոչ ոք գիտէ մինչեւ երբ ենք այսպէս կարօտած հեռւից շփւելու միմեանց հետ:

Հիմա առաւել ենք գիտակցում արժէքը գրկախառնւելու, ողջագուրւելու, ձեռք ձեռքի մէջ քայլելու ...

Ոչինչ, սա նաեւ կանցնի եւ թող այլեւս չտեսնենք այսպէս օրեր:

Այս օրերին աւելի կարիքն ունենք ուժեղ լինելու - առիթը՝ մտածելու եւ պարտադրանքը՝ զգոյշ լինելու:

«Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անունից շնորհաւորում եմ մեր 2-րդ, եթէ ոչ առաջին տան հիմնադրման 76-րդ տարեդարձը, վստահեցնելով բոլորին, որ մեր ընտանիքը աւելի դժւար ու դաժան օրերից էլ պարզերես ու յաջողակ է դուրս եկել:

Յաջողութիւն ու առողջութիւն բոլորին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւն

Թեհրան, 4 յուլիսի 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։