Հա

Համայնք

06/07/2020 - 13:45

Մեր ցաւալի կորուստը

Այսօր առաւօտեան ցաւալի կորստեան բօթը ցնցեց մեզ՝ բոլոր աշխատակիցներիս:

Կեանքից անժամանակ հեռացաւ մեր սիրելի նախկին գործակից՝ Շաքէ Մահմուդեանը:

Այսօր առաւօտեան ցաւալի կորստեան բօթը ցնցեց մեզ՝ բոլոր աշխատակիցներիս:

Կեանքից անժամանակ հեռացաւ մեր սիրելի նախկին գործակից՝ Շաքէ Մահմուդեանը:

Դժւար է անցեալով խօսել մի մարդու մասին, ով իր կենսախնդութեամբ նոյնիսկ ամենադժւար պահերին վարակում էր բոլորիս: Կեանքով լեցուն էր, լաւատես, միշտ փորձում էր հասկանալ եւ ամոքել դիմացինին:

Սիրելի Շաքէ, կենդանի կը մնաս մեր բոլորի յիշողութիւններում, կապրես նոյն կենսուրախութեամբ ու կը շարունակես քո լաւատեսութեամբ վարակել բոլորիս, իսկ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ շարքում ՔՈ մահազդը մեզ կը յուշի միայն ժամանակի բացը, որը կենսաթոշակիդ անցնելուց յետոյ ժամանակ առ ժամանակ լրացնում էիր, բայց այս անգամ՝ ափսոս, շատ ափսոս....

Շատ կը կարօտենք...

Սիրելի գործընկեր, հանգչիր խաղաղութեամբ:

«ԱԼԻՔ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։