Հա

Համայնք

07/07/2020 - 15:30

Իրանահայ պատգամաւորների հանդիպումը՝ «Յակոբեան» ընկերութեան տնօրէն Սմբատ Յակոբեանի հետ

Նախապէս պայմանաւորւածութեան համաձայն՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, յուլիսի 6-ին հանդիպել են «Յակոբեան» ընկերութեան տնօրէն Սմբատ Յակոբեանի հետ:

Նախապէս պայմանաւորւածութեան համաձայն՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, յուլիսի 6-ին հանդիպել են «Յակոբեան» ընկերութեան տնօրէն Սմբատ Յակոբեանի հետ: Այս մասին տեղեկացնում է պատգամաւորի գրասենեակը:

Օգտւելով ընձեռւած առիթից պրն. Յակոբեանը շնորհաւորել է պատգամաւորներին ընտրութեան առիթով, ապա մտերմիկ երկկողմանի զրոյցի ընթացքում անդրադարձ է եղել երկրի տնտեսական ստեղծւած իրավիճակին, պայմաններին եւ ընդհանուր առմամբ առգոյ խնդիրներին:

Պատգամաւորները իրենց հերթին բարձր են գնահատել Սմբատ Յակոբեանի եւ «Յակոբեան» ընկերութեան գործունէութիւնը, ի մասնաւորի նրանց բարեգործական աշխատանքները, որոնք իրականացւում են թէ՛ համայնքում եւ ուղղւում մարզա-մշակութային ոլորտներին, եւ թէ՛ իրանական շրջանակներում, որի ցայտուն օրինակին վերջերս ականատես եղանք:

Յիշեցնենք, որ «Յակոբեան» ընկերութիւնը կորոնավիրուսի պայմաններում աշխատելու համար բժշկական յատուկ հագուստներ արտադրեց եւ նւիրեց հիւանդանոցներին:

Յարակից լուրեր

  • «Դուլաբ»-ի գերեզմանատանը վնասներ չի հասցւել, դժգոհութիւններ կան վերահսկողական մեխանիզմի ոչ պատշաճ ապահովման հարցով». Արա Շահվերդեան
    «Դուլաբ»-ի գերեզմանատանը վնասներ չի հասցւել, դժգոհութիւններ կան վերահսկողական մեխանիզմի ոչ պատշաճ ապահովման հարցով». Արա Շահվերդեան

    Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատանը վնասներ հասցւելուն ուղղւած տարածւած տեղեկատւութեան ստուգման նպատակով յունւարի 7-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ շինարարական յանձնաժողովի անդամ Արա Շահվերդեանը, նոյն յանձնաժողովին անդամակցող իր գործընկերոջ՝ Էղբալ Շաքերիի հետ այցելել է Թեհրանի «Դուլաբ» գերեզմանատուն:

  • Արա Շահվերդեանը հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ
    Արա Շահվերդեանը հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ

    Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը յունւարի 6-ին հանդիպել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէիի հետ։

  • Ամանորի պատգամ
    Ամանորի պատգամ

    2020 թւականը աւարտման սեմին է, մի տարի, որ բոլորս մաղթում եւ ցանկանում էինք լինել լաւ եւ ունենալ յաջողութիւններով լի տարի: Սակայն 2020 թւականը անհատական վայրիվերումներից բացի, լի էր դժւարութիւններով, համաճարակով, աշխարհաքաղաքական լուրջ հարցերով՝ Հայաստանի եւ Արցախի վերաբերեալ, իսկ սիրելի Իրանում եւս քաղաքական եւ տնտեսական փոքր ի շատէ տատանումներով, որ յամենայնդէպս մտահոգութիւնների տեղիք էր տալիս:

  • 2021 Նոր տարւայ պատգամ
    2021 Նոր տարւայ պատգամ

    Նոր տարին եւ Սուրբ Ծնունդն այն բացառիկ տօներն են, որոնք միաւորում են բոլորիս` անկախ ամէն ինչից: Դրանք տօներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու գալիք տարւայ անելիքները, եւ խորհելու ապագայի մասին: Ի վերջոյ, դրանք տօներ են, որոնցից յոյս է ճառագում, եւ միմեանց հանդէպ սէր տարածում:

  • Պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իիրան Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։