Հա

Համայնք

14/07/2020 - 14:30

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հերթական նիստի քննարկումների առանցքում` հայոց դպրոցները, ազգային բուժարանը եւ շինարարական հարցերը

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը համայնքային հարցերին վերահասութեան առումով շարունակում է իր կանոնաւոր հանդիպումները, որը հեռարձակւում է նաեւ «ինստագրամի» միջոցով:

«ԱԼԻՔ» - Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը համայնքային հարցերին վերահասութեան առումով շարունակում է իր կանոնաւոր հանդիպումները, որը հեռարձակւում է նաեւ «ինստագրամի» միջոցով:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի 79-րդ ժողովի քննարկումների, օրակարգերի ու որոշումների մասին  խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը անդրադարձել է յուլիսի 12-ին կայացած նիստին, որ  նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը ընդգծել է, որ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի դիւանի հետ հանդիպման ընթացքում, քննարկւել է հայոց դպրոցների եւ մանկապարտէզների առաջիկայ տարեշրջանին աշխատաոճի հարցերը, նկատի առնելով երկրում կորոնավիրուսի համաճարակը եւ որոշւել է, որ Կրթական խորհուրդը այդ մասին իր վերջնական ծրագիրը ներկայացնի Թեմական խորհրդին հաստատման կարգով:

Ատենապետ Նորայր Արամեանի հաւաստմամբ՝ ժողովի ընթացքում քննարկւած յաջորդ հարցը առնչւում էր «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանին, եւ քննարկւեցին  բուժարանից ստացւած մի շարք նամակներ, որոնք առնչւում էին բուժարանը աւելի արդիւնաւէտ շահագործելուն նաեւ բուժարանի երրորդ յարկը օգտագործման յանձնելուն, նաեւ որոշ բաժինների վերաբերեալ թէ՝ ինչ քաղաքականութիւններով է ընթանում աշխատանքները:

Թեմական խորհրդի կողմից քննարկման ենթարկւած երրորդ խնդիրը առնչւում էր Շինարարական մարմնին, որոնք ազգապատկան մի քանի շէնքերի, դպրոցների, ի շարս՝ «Արարատ» եւ «Թովմասեան» դպրոցների եւ մանկապարտէզների վերանորոգման հարցով ներկայացրել են  իրենց ծրագրերը  եւ բիւջէն:

Թեմական խորհուրդը իր քննարկումներից յետոյ որոշումները ներկայացրել է պատկան մարմիններին առ ի գործադրում:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի 79-րդ ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Յարակից լուրեր

  • Եւ սեւ վարագոյրը իջաւ…
    Եւ սեւ վարագոյրը իջաւ…

    Մենք շրջապատւած ենք դարաւոր թշնամիներով, թուրքերը՝ արեւմուտքից, Ազերի-թուրքերը արեւելքից անվստահելի ու չարակամ վրացիները հիւսիսից-հիւսիս արեւմուտքից, հարաւից մի փոքր պատուհան բացւած դէպի դարաւոր բարեկամ Իրանը եւ տարօրինակ այն էլ ուզում են առնել մեզանից եւ կամ մենք մեր ձեռքով ու կամքով տանք իրենց։

  • Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դատապարտանքի հաղորդագրութիւնը
    Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դատապարտանքի հաղորդագրութիւնը

    Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքը դատապարտող հաղորդագրութիւն է հրապարակել՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:

  • Սրբազան Հօրը այցելեց՝ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը
    Սրբազան Հօրը այցելեց՝ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը

    Կիրակի, 29 նոյեմբերի 2020 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան
    Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան

    Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը

    27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։