Print this page
16/07/2020 - 11:30

Այցելութիւն Սիրիայի դեսպանութիւն

Չորեքշաբթի, յուլիսի 15-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի, այցելել է Սիրիայի դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Ադնան Հասան Մահմուդի հետ։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի թղթակցից տեղեկանում ենք, որ չորեքշաբթի, յուլիսի 15-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի, այցելել է Սիրիայի դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Ադնան Հասան Մահմուդի հետ։

Պրն. դեսպանը ջերմօրէն ողջունել է Սրբազան Հօրը եւ նրա ընկերակցին, յաջողութիւն ու առողջութիւն մաղթելով նրանց։ Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն է յայտնել պրն. դեսպանին իր ջերմ ընդունելութեան համար եւ ապա ներկայացրել Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանին, այնուհետեւ խօսել սիրիահայ գաղութի եւ յատկապէս հալէպահայութեան դերակատարութեան մասին, Սիրիական պետութեան անկեղծ ու բարեացակամ վերաբերմունքի մասին. «Հալէպը մեր ժողովրդի վերջին հարիւր տարւայ պատմութեան յետցեղասպանութեան վերածննդի խորհրդանիշն է եղել: Մենք երախտապարտ ենք Սիրիական պետութեանը եւ նախագահին, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար»,- ասել է Սրբազան Հայրը։

Այնուհետեւ խօսւել է հայ եւ սիրիացի ժողովուրդների բարւոք յարաբերութեան եւ ընդհանրապէս հայ ժողովրդի կապւածութեան մասին՝ Սիրիային ու այդ ժողովրդին:

15 յուլիսի 2020, Թեհրան

 

Յարակից լուրեր