Հա

Համայնք

21/07/2020 - 14:20

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր 80-րդ հերթական նիստում քննարկել է համայնքային առանցքային հարցեր

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը շարունակում է իր հերթական հանդիպումները, քննարկելով համայնքային հարցերը: Իր յուլիսի 19-ի հերթական 80-րդ նիստի ընթացքում խորհուրդը օրակարգ է դարձրել համայնքային հետեւեալ առանցքային հարցերը՝ Կորոնավիրուսի համաճարակից առաջացած դժւարութիւնները, Կտակակալւածային յանձնախմբի հետ հանդիպումը, հայոց դպրոցների առաջիկայ ընթացքը, եւ Դուլաբի գերեզմանատունը:

«ԱԼԻՔ» - Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը շարունակում է իր հերթական հանդիպումները, քննարկելով համայնքային հարցերը: Իր յուլիսի 19-ի հերթական 80-րդ նիստի ընթացքում խորհուրդը օրակարգ է դարձրել համայնքային հետեւեալ առանցքային հարցերը՝ Կորոնավիրուսի համաճարակից առաջացած դժւարութիւնները, Կտակակալւածային յանձնախմբի հետ հանդիպումը, հայոց դպրոցների առաջիկայ ընթացքը, եւ Դուլաբի գերեզմանատունը:

Այդ առումով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նիստի մասին, որը հեռարձակւել է «ինստագրամ»-ի միջոցով, անդրադառնալով ժողովի ընթացքում քննարկւած առանցքային հարցերի մասին ընդգծել է. «Թեմական խորհրդի կողմից քննարկւած առանցքային հարցերից էր կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած դժւարութիւնները: Ըստ առողջապահութեան նախարարութեան, երկրում դժբախտաբար յաւելում է կրում թէ՛ վարակակիրների եւ թէ՛ մահացութիւնների թիւը: Այս մտահոգութիւնից ելնելով Թեմական խորհուրդը մի հաղորդագրութեամբ դիմել է մեր սիրելի ժողովրդին, որպէսզի յարգեն առողջապահական պրոտոկոլները եւ միայն անհրաժեշտութեան դէպքում դուրս գան բնակարանից, որպէսզի ըստ հնարաւորին շատ չտուժենք»: Նա այս մասին այսպէս շարունակեց. «Դժբախտաբար անցեալ շաբաթ համայնքում կորոնավիրուսի հետեւանքով գրանցւել է մահացութեան երկու նոր դէպք»:

Թեմական խորհրդի ատենապետը անդրադառնալով յաջորդ օրակարգին ընդգծեց, որ ընթացող ժողովին հրաւիրւած է Կտակակալւածային յանձնախումբը եւ քննարկւեց Թեհրանի Մոթահարի պողոտայում գտնւող շէնքի շինարարական հարցը: Նա նշեց. «Այս մասին ժամանակին ուսումնասիրութիւն էր կատարւել եւ յուսով ենք, որ շինարարական աշխատանքը սկսւելով եւ աւարտւելով, որի համար նախատեսւած է առաւելագոյնը երեք տարի, հնարաւոր լինի շէքնը շահագործման յանձնելով ազգային իշխանութեան բացի մէկերրորդը լրացնել: Յանձնախումբը ներկայացրել է իր ծրագրերը եւ որոշւած է քաղաքապետարանին դիմել անհրաժեշտ արտօնութիւնները ստանալու համար, որից յետոյ աւելի յստակ ձեւով այդ մասին կը ներկայացնենք յարգելի Պատգամաւորական ժողովին»:

Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ Կարիքաւորներին օժանդակող մարմինը դիմում էր ներկայացրել Թեմական խորհրդին, որպէսզի որոշ օգնութիւններ յատկացւի մի անձի, որի մասին համաձայնութիւն կայացւեց:

Անդրադառնալով յաջորդ օրակարգին Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց. «Մեր մնայուն օրակարգերից է մեր դպրոցների հարցը եւ այս կապակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը դիմել է Թեմական խորհրդին եւ խօսւում է այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակի բերումով առաջիկայ տարեշրջանում եւս պիտի շարունակւի առցանց ուսուցման եղանակը եւ այս հարցով Կրթական խորհուրդը նախապատրաստում է ուսուցիչներին: Թեմական խորհուրդը դիմել է Կրթական խորհրդին, որպէսզի դպրոցների վերաբացման հարցով ներկայացնի յստակ ծրագրեր, եւ ծրագիրը ստանալով խորհուրդը զբաղւելու է այդ ուղղութեամբ»:

Անդրադառնալով Դուլաբի գերեզմանատանը, Թեմական խորհրդի ատենապետը նշեց, որ խորհրդի անդամ Ռաֆիկ Մելիքսէթեանի հետ միասնաբար այցելել են Դուլաբի գերեզմանատունը, որի մատուռի տանիքը, վնասւել է տեղումների հետեւանքով եւ շինարարական աշխատանքներ է ծաւալւում:

Նա նաեւ ընդգծեց, որ վերանորոգող մասնագէտների նոյն խումբը, շինարարական, այդ աշխատանքը աւարտելուց յետոյ շինարարական աշխատանք է իրականացնելու Ս. Թադէոս եւ Բարթողիմէոս եկեղեցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։