Հա

Համայնք

26/07/2020 - 11:00

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը հանդիպեց Սրբազան Հօր հետ

Երէկ՝ 25 յուլիսի 2020 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին, որ շաբաթական հերթականութեամբ այցելում է Սրբազան Հօր:

Պրն. Շահվերդեանը ընդհանուր կէտերով զեկուցեց իր գնահատելի աշխատանքների եւ իր գործակիցների հետ բարւոք յարաբերութիւնների մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իր տարած այս աշխատանքը եւ ընդհանուր խօսակցութեան մէջ միասին զրուցեցին Իրան եւ հարեւան երկրների յարաբերութեան եւ տարածաշրջանում Իրանի ունեցած կարեւոր դերի մասին:

Այս առիթով յայտնենք, որ ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը յատուկ ծաղկեփնջով ողջունեց պրն. Շահվերդեանին, իրեն մաղթելով ազգաշէն գործունէութիւն:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։