Հա

Համայնք

04/08/2020 - 12:30

Հանդիպում՝ միտւած նոր ուսումանական տարեշրջանին ընդառաջ, մանկապարտէզների եւ նախակրթարանների գործունէութիւնների բարելաւմանը

Յուլիսի 27-ին, առաջնորդարանի դահլիճում Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը եւ խորհրդի անդամ՝ Անի Միրզախանեանը հանդիպեցին հայոց ազգային 4 մանկապարտէզների տեսչուհիների եւ ներկայացուցիչ դաստիարակների հետ:

Յուլիսի 27-ին, առաջնորդարանի դահլիճում Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը եւ խորհրդի անդամ՝ Անի Միրզախանեանը հանդիպեցին հայոց ազգային 4 մանկապարտէզների տեսչուհիների եւ ներկայացուցիչ դաստիարակների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր, կորոնավիրուսի առկայաութեամբ, նոր ուսումանական տարեշրջանին ընդառաջ քննարկել մանկապարտէզների եւ նախակրթարանների աշխատանքների եւ գործունէութեան բարելաւմանը վերաբերւող հարցեր:

Տեսչուհիների եւ ներկայացուցիչ դաստիարակների կողմից եղան առաջարկներ ու քննարկումներ, թէ ինչպէս աւելի արդիւնաւէտ իրականացնել դասապրոսեցները նախակրթարաններում, իսկ մանկապարտէզների համար առաջարկւեցին նոր աշխատանքային փաթեթներ:

Յատկանշական է, որ ինչպէս բոլոր հայկական դպրոցներում այնպէս էլ մանկապարտէզներում Կրթական խորհրդի կողմից իրականացւելու է Learning Management System (LMS) Ուսուցման կառավարման համակարգի ներմուծումը հայկական դպրոցներ եւ մանկապարտէզներ: Այն իրենից ներկայացնելու է ոչ միայն էլեկտոնային կառավարման հարթակ, այլ նաեւ մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին համախմբող կրթական կենտրոն:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։