Հա

Համայնք

06/08/2020 - 16:10

Կոչ զօրակցութեան Լիբանանի հայ համայնքի

Սրտի դառն կսկիծով ականջալուր եւ ականատես եղանք սահմռկեցուցիչ այն լուրին, որով հաղորդւում էր Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի մասին, որի զոհ գնացին հարիւրից աւելի անմեղ զոհեր, չորս հազարից աւելի վիրաւորներ եւ տասնեակ կորածներ։

Սրտի դառն կսկիծով ականջալուր եւ ականատես եղանք սահմռկեցուցիչ այն լուրին, որով հաղորդւում էր Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի մասին, որի զոհ գնացին հարիւրից աւելի անմեղ զոհեր, չորս հազարից աւելի վիրաւորներ եւ տասնեակ կորածներ։

Մարդկային զոհերի կողքին մեծապէս վնասներ են կրել բազմաթիւ շէնքեր, տներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոցներ, խանութներ եւ գործատեղիներ։

Այս ողբալի կացութիւնից զերծ չմնացին նաեւ հայկական եկեղեցիներն ու դպրոցները, մշակութային կենտրոններն ու ազգային կառոյցները։ Մեծ վնասների է ենթարկւել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի Մայր Տաճարը, Կիլիկեան թանգարանը, մատենադարանը, վեհարանն ու յարակից շէնքերը։

Կրկին եւ այս անգամ աւելի ծանր հարւածի է ենթարկւում Լիբանանի մեր համայնքը, որ արդէն իսկ Լիբանանում տիրող տնտեսական տագնապի եւ կորոնաժահրի համաճարակի հետեւանքով ծանր վիճակի էր մանտւած։

Այս առիթով մենք հեռախօսակապ հաստատեցինք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Լիբանանի թեմի առաջնորդ Շահէ արքեպիսկոպոսի եւ Բուրջ Համուդի քաղաքապետ՝ պրն. Մարտիկ Պօղոսեանի հետ եւ մեր ցաւը, վիշտն ու զօրակցութիւնը արտայայտեցինք նրանց։

Հայ համայնքը ունեցել է 11 զոհ եւ մօտաւորապէս 250 վիրաւորներ ըստ «Վանայ ձայն»-ի հաղորդումների։

Ի տես եւ ի լուր այս դառն իրականութեան, կոչւած ենք նիւթական ու բարոյական մեր օժանդակութեամբ զօրակցելու մեր եղբայրներին եւ քոյրերին, որպէսզի հնարաւորութեան սահմաններում կարելի լինի մեղմացնել նրանց ցաւն ու տառապանքը։

Արդարեւ մեր սրտագին կոչն է մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ առաջնորդւելով ազգային մեր պարտաւորութիւնից, մեր նիւթական ու բարոյական զօրակցութիւնը յայտնենք մեր հայ համայնքին։

Հայ ազգը մի մեծ ընտանիք է, բաղկացած համայնքներից ու այդ ընտանիքի անդամներ ենք մենք: Արդարեւ՝ երբ ընտանիքի մի անդամներից մէկը ցաւի, ամբողջ ընտանիքը ցաւում է։ Այսօր Լիբանանի հայ ընտանիքը ցաւի ու նեղութեան մէջ է, մեր բոլորի բարոյական պարտականութիւնն է օգնութեան ձեռք երկարել ցաւատանջ ընտանիքին։

Այս առիթով, աղօթում եմ անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար, իրենց ընտանեկան պարագաների մխիթարութիւն եւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար։

 

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

5 օգոստոսի 2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։