Հա

Համայնք

07/08/2020 - 18:50

Զօրակցութեան կոչ

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի հետեւանքով առաջացած ցաւալի աղէտի մասին, որը իր ուժգնութեամբ արձանագրեց զոհեր, վիրաւորներ եւ լայնածաւալ աւերներ, որից անմասն չի մնացել նաեւ Լիբանանի հայ համայնքը։

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի հետեւանքով առաջացած ցաւալի աղէտի մասին, որը իր ուժգնութեամբ արձանագրեց զոհեր, վիրաւորներ եւ լայնածաւալ աւերներ, որից անմասն չի մնացել նաեւ Լիբանանի հայ համայնքը։

Արդ թեհրանահայ համայնքի վշտակցութիւն եւ զօրակցութիւնը յայտնելով, սոյն գրով կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ ինչպէս միշտ բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին լծւելով, ակտիւօրէն իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն՝ աղէտից տուժած Լիբանանի հայ համայնքին օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։

Վստահ ենք, որ ինչպէս միշտ աշխարհասփիւռ հայ ժողովրդի միասնականութեամբ, համբերութեամբ ու տոկունութեամբ հնարաւոր կը դառնայ ստեղծւած ծանր պայմաններին դիմակայել եւ յաղթահարել։

Ձեր նւիրատւութիւնը կարող էք կատարել Ազգային Առաջնորդարանի անւամբ դրամատնային հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت شعبه 63545
شماره حساب 7468724836
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IRشماره شبا 740120000000007468724836

Նշելի է, որ ժողովրդական նւիրահաւաքի դիւրութիւն ստեղծելու նպատակով, երկուշաբթի՝ սոյն թւականի օգոստոսի 10-ից սկսեալ ամէնօրեայ դրութեամբ՝ առաւօտեան ժամը 11։00-ից մինչ երեկոյեան ժամը 5։00-ը, Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում ներկայ են լինելու Եկեղեցական խորհուրդների անդամները նաեւ ծխատէր քահանայ հայրերը, որտեղ կարող էք դիմել եւ Ձեր սրտաբուխ նիւթական օժանդակութիւնը տրամադրել։

Հարկ է նշել, որ Ձեր կողմից ցուցաբերւած բոլոր նիւթական օժանդակութիւնները փոխանցւելու է Անթիլիասի Կաթողիկոսարանի հաշւեհամարին, որտեղ տնօրինւելու եւ տրամադրւելու է աղէտեալներին։

 

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
07.08.2020

Յարակից լուրեր

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ. «Ապրիլի 23-ի երեկոյեան ժողովուրդը իրենց բնակարաններում մոմավառութեամբ յարգեն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակը»
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ. «Ապրիլի 23-ի երեկոյեան ժողովուրդը իրենց բնակարաններում մոմավառութեամբ յարգեն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակը»

     

    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, նա նշել է, որ ուրբաթ, ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 9-ին սիրելի հայրենակիցները իրենց պատշգամբներում ի յիշատակ մեր մէկուկէս միլիոն նահատակների՝ կատարեն մոմավառութիւն, իսկ իրենց մոմավառութեան պատկերները կարող են տարածել համացանցերում «24 Ապրիլ 2021#»-ով:

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ նկատի ունենալով կորոնավիրուսի համաճարակի վտանգաւոր երեւոյթը եւ մեկնելով մեր ժողովրդի առողջապահական տւեալներից ու նաեւ նկատի ունենալով պետութեան սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, յիշատակի ոգեկոչումը սահմանափակւելու է շաբաթ 24 ապրիլ 2021-ի առաւօտեան ժամը 11-ին տեղի ունենալիք բարեխօսական-փառաբանական աղօթքով, Ս. Սարգիս եկեղեցու կից գտնւող Ապրիլեան յուշարձանի առաջ։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:

  • Ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը Ս. Սարգիս Մայր եկեղեցում
    Ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը Ս. Սարգիս Մայր եկեղեցում

    Ուրբաթ, 16 ապրիլի 2021 թ.-ին Ս. Սարգիս Մայր եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանին կից ամրացւեց Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի պաստառը:

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։