Հա

Համայնք

10/08/2020 - 15:10

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքները լիբանանահայութեանը օժանդակելու եւ թեհրանահայ համայնքում կորոնավիրուսից տուժածներին նպաստելու համար

Բէյրութի ահաւոր պայթիւնի հետեւանքով տուժած հայկական համայնքին զօրակցելու եւ նւիրահաւաքի նպատակով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ընդունած որոշումների մասին հեռախօսազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ:

Համայնքում կորոնավիրուսի մահւան յստակ 26 դէպք է գրանցւել

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Բէյրութի ահաւոր պայթիւնի հետեւանքով տուժած հայկական համայնքին զօրակցելու եւ նւիրահաւաքի նպատակով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ընդունած որոշումների մասին հեռախօսազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ:

Այդ մասին Թեմական խորհրդի ատենապետը նշել է. «Բէյրութի պայթիւնի հետեւանքով տուժած լիբանանահայութեանը զօրակցելու նպատակով՝ հինգշաբթի, օգոստոսի 6-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր գումարած նիստի ընթացքում որոշում ընդունեց, որ երկուշաբթի, օգոստոսի 10-ին հրաւիրելով համայնքի բարերարներին, նախաձեռնենք դրամահաւաք, որը յատկացւելու է Լիբանանի տուժած հայկական համայնքին, նաեւ որոշում է ընդունւել, որ եկեղեցիներում եւս կազմակերպենք դրամահաւաք, որպէսզի մեր սիրելի հայրենակիցները ցանկութեան դէպքում կարողանան իրենց նւիրատւութիւնները ցուցաբերեն: Այս առումով Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներին ուղղութիւն է տրւել, որ ամէն օր առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 5-ը ներկայ լինեն եկեղեցիներում ժողովրդի նւիրահաւաքները ընդունելու նպատակով »:

Հարցազրոյցի ընթացքում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը անդրադառնալով՝ կորոնավիրուսի համաճարկի հետեւանքով՝ համայնքում արձանագրւած յստակ մահացութեան թւային պատկերի մասին ասաց. «Դժբախտաբար մինչեւ օրս գրանցել ենք կորոնավիրուսով մահացութեան 26 դէպքեր, որոնց թաղման կարգը կատարւել է պրոտոկոլի համաձայն՝ ընդհանուր մահացածների միջին տարիքը եղել է 73 տարեկան, եւ վերջին շաբաթւայ ընթացքում գրանցւել է երեք դէպք, յուսանք ժողովուրդը յարգելով պրոտոկոլները, հեռու մնայ հիւանդութիւնից: Օժանդակութեան առումով Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի միջոցով մօտաւորապէս 250 ընտանիքի մի քանի հանգրւանում պարէն է տրամադրւել նաեւ որոշւել է այն ընտանիքներին, որոնք տուժել են կորոնավիրուսից եւ անգործութեան են մատնւել, ամսական 10 միլիոն ռիալի օժանդակութիւն յատկացնել: ԿՕՄ-ի տւեալներով՝ 41 ընտանիքի ցանկ է ներկայացւել, որոնց ընդհանուր առմամբ օժանդակութիւն է յատկացւել մօտաւորապէս 410 միլիոն ռիալ: Բացի այդ հականեխիչ նիւթեր է տրամադրւել մեր ծերանոցներին, բուժարանին, գերեզմանատանը եւ այլ կենտրոններին, դպրոցներին, եկեղեցական խորհուրդներին՝ եկեղեցիների համար: Այս առումով մէկ հանգրւանում 120 միլիոն թուման եւ այլ հանգրւանով 200 միլիոն թուման բիւջէ է հաստատւել այս նիւթերը գնելու եւ տրամադրելու համար»:

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Զօրակցելու եւ նշելու համար հայութեան յաղթանակը
    Խմբագրական. Զօրակցելու եւ նշելու համար հայութեան յաղթանակը

    Լիբանանահայութիւնը համաժողովրդային հաւաքով կ՛արտայայտէ իր ամբողջական զօրակցութիւնը Արցախի ժողովուրդին, պաշտպանութեան բանակին, մեր երկրորդ հանրապետութեան: Մինչ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւնը նոյն նպատակով կը կազմակերպէ ինքնաշարժի զանգուածային երթ:

  • ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն
    ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն

    Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:

  • Հայրենադարձութիւնը զուտ լիբանանահայութեան առնչւող օրակարգ չէ. շատերը հայրենիք են եկել ժամանակաւոր
    Հայրենադարձութիւնը զուտ լիբանանահայութեան առնչւող օրակարգ չէ. շատերը հայրենիք են եկել ժամանակաւոր

    «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանը, որի հետ զրուցել ենք Լիբանանի ներկայ իրավիճակի, հայ համայնքի խնդիրների մասին։

  • Օգնիր եղբօրդ-Լիբանան
    Օգնիր եղբօրդ-Լիբանան

    Շաբաթ առաւօտեան, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն ստանձնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի «Օգնիր եղբօրդ-Լիբանան» նախաձեռնութեան ծիրին մէջ, Լիբանան հասած սննդամթերքի 1000 արկղները։

  • Ապատեղեկատուութեան եւ խեղաթիւրման դիմաց
    Ապատեղեկատուութեան եւ խեղաթիւրման դիմաց

    Իրապէս անհասկնալի եւ անհեթեթ երեւոյթի մը դէմ յանդիման կը գտնուինք: Մինչ լիբանանահայութիւնը գոյութեան կռիւ կը մղէ, վերականգնումի աշխատանքներ կը տանի, գաղութի բոլոր կարողականութիւնները ի սպաս կը դրուին վերակառուցման աշխատանքներուն, որոշներ` կենցաղային եւ մարդկային ճգնաժամային այս փուլին, տակաւին կը շարունակեն իրենցմէ ապսպրուած ապակառուցողական սեւ աշխատանքները` գաղութի միասնականութիւնը փճացնելու եւ դիմադրողականութիւնը քանդելու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։