Հա

Համայնք

12/08/2020 - 09:30

Հանդիպում «Թունեան-Յ. Թովմասեան» դպրոցի տեսչուհու հետ

Երկուշաբթի, 10 օգոստոսի 2020 թ.-ին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի դիւանը հանդիպեց «Թունեան-Յ. Թովմասեան» դպրոցի տեսչուհի՝ Սաթօ Խաչատրեանի, փոխտեսչուհիներ՝ Արսինէ Բոնիադեանի եւ Արսինէ Խաչատրեանի հետ:

Երկուշաբթի, 10 օգոստոսի 2020 թ.-ին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի դիւանը հանդիպեց «Թունեան-Յ. Թովմասեան» դպրոցի տեսչուհի՝ Սաթօ Խաչատրեանի, փոխտեսչուհիներ՝ Արսինէ Բոնիադեանի եւ Արսինէ Խաչատրեանի հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում խօսւեց թոշակների գանձման ընթացքի, դասաբաշխման եւ շինարարական հարցերի վերաբերեալ, քննարկւեցին դպրոցում առկայ խնդիրները եւ դրանց լուծման արդիւնաւէտ տարբերակները:

Տկն. Սաթօ Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց խորհրդից դպրոցներում իրականացւող աշխատանքներին ժամանակին վերահասութիւն տալու, ինչպէս նաեւ Թ.Հ.Թ Շինարարական մարմնից՝ իրականացւած շինաշխատանքների համար:

Ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանն էլ իր հերթին շնորհակալութիւն յայատնեց տեսչուհուց, Կրթական խորհրդի հետ փոխհամագործակցութեան համար, եւ իր խօսքում նշեց, որ նմանատիպ մտերմիկ հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռում, դպրոցներում առկայ հարցերի, խնդիրների աւելի խորքային ուսումնասիրութիւնների եւ շուտափոյթ լուծումներ գտնելու հնարաւորութիւնները աւելի են մեծանում:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։