Հա

Համայնք

12/08/2020 - 09:20

Իրանահայ գեղանկարիչ հանգուցեալ՝ Յակոբ Վարդանեանի նկարչութիւնների ցուցահանդէս

Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 5-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ, իրանահայ գեղանկարիչ հանգուցեալ՝ Յակոբ Վարդանեանի նկարների ցուցահանդէսի բացման արարողութիւնը։

2020 թւականը պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով, կորոնաժահրի պատճառով ժամանակաւորապէս փակւեցին բոլոր թանգարանների դռները եւ ամիսներ անց յատուկ նկատառումներով, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները թանգարանները վերսկսեցին իրենց աշխատանքները:

Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 5-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ, իրանահայ գեղանկարիչ հանգուցեալ՝ Յակոբ Վարդանեանի նկարների ցուցահանդէսի բացման արարողութիւնը։

«Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրինութիւնը ընդառաջելով Թանգարանների միջազգային կոմիտէի (ԻՔՈՄ-ի) առաջարկութեան, կազմակերպել է արւեստագէտ՝ Յակոբ Վարդանեանի նկարչութիւնների ցուցահանդէսը:

Բացման արարողութեանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամներ պարոնայք՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը, Աշոտ Սինանին եւ Հայկազ Շիրւանեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, վաստակաւոր իրանահայ բանաստեղծ պրն․ Վարանդ Քիւրքչեանը, գեղանկարիչ հնագուցեալ՝ Յակոբ Վարդանեանի հարս՝ Շաքէ Մակարեանը, որը թանգարանին է նւիրել երկու գեղանկարներ եւ պրն․ Պարթեւ Յակոբեանը։

Հանդիսութեան սկզբում, բացման եւ շնորհակալական խօսք յղեց թանգարանի պատասխանատու՝ տկն․ Ալիս Շահմուրադեանը, որից յետոյ պարոնայք՝ Աշոտ Սինանին, Վարանդ Քիւրքչեանը եւ Թաբաթաբային արտայայտւեցին օրւայ առիթով։

Այդ առիթով, օգոստոսի 7-ին ուրբաթ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի ուղեկցութեամբ այցելութիւն ունեցան «Արտակ Մանուկեան» թանգարան եւ մօտիկից դիտեցին գեղանկարչութեան բազմաթիւ ստեղծագործութիւններ:

Հարկ է նշել, որ թանգարանը պահպանելով կորոնավիրուսի կանխարգելման բոլոր պայմանները, սահմանափակ թւով եւ նախապէս համադրութեամբ մինչեւ թւականիս օգոստոսի 15-ը ընդունում է այցելուներ:

Նշելի է ցուցահանդէսի բացման հանդիսութեան ընթացքում նկարահանւած տեսաժապաւէնը կը տեղադրւի ԻՔՈՄ-ի պաշտօնական կայքէջում։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Քուրդ աշակերտներ այցելեցին հայ երեխաների նկարչական ցուցահանդէսը Ս. Թադէի վանքում
    Քուրդ աշակերտներ այցելեցին հայ երեխաների նկարչական ցուցահանդէսը Ս. Թադէի վանքում

    Երկուշաբթի, 27 յուլիս 2020 թ.-ի առաւօտուն, բացառիկ արտօնութիւն ստանալով, Ս. Թադէի վանքի մօտակայ նախկին հայկական Վանք գիւղի «Ս. Մարիամ» տարրական դպրոցի ազգութեամբ քուրդ աշակերտութիւնը, առաջնորդութեամբ դաստիարակ ուսուցչուհու, առիթ ունեցան այցելելու հայ երեխաների նկարչական ցուցահանդէսը, որի պաշտօնական բացումը տեղի էր ունեցել մէկ օր առաջ, Ս. Թադէի վանքի ցուցասրահի վերածւած նախկին թոնրատանը:

  • Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում
    Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում

    Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների:

  • Այսօր Մինաս Աւետիսեանի ծննդեան օրն է
    Այսօր Մինաս Աւետիսեանի ծննդեան օրն է

    Այսօր Մինաս Աւետիսեանի ծննդեան օրն է:

    20-րդ դարի երկրորդ կէսի հայ կերպարւեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկը ծնւել է 1928 թւականի յուլիսի 20-ին Ախուրեանի շրջանի Ջաջուռ գիւղում:

  • Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն
    Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն

    Չորեքշաբթի, 12 փետրւարի 2020 թ.-ի առաւօտեան, փակումը կատարւեց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ կէս ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան դրւեցին իրանահայ կանանց ձեռագործ եւ ասեղնագործութիւն արւեստներից ցուցանմուշներ:

  • Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում
    Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում

    Հինգշաբթի, 30 յունւարի 2020 թ.-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի պաշտօնական բացման միջոցառումը: Ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։