Հա

Համայնք

03/09/2020 - 14:00

Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի

Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը: Հայոց դպրոցներում խորհրդի իրականացրած աշխատանքներին իրազեկւելու նպատակով հեռախօսազրոյց ունենալով Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի հետ, նա ընդգծել է, որ նկատի առնելով երկրում կորոնավիրուսի համաճարակը եւ դպրոցական տարեմուտը, Կրթական խորհուրդը մեր սիրելի աշակերտների համար առողջապահական եւ միաժամանակ կրթական ոլորտը ապահովելու նպատակով եւ համահունչ երկրի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան յայտարարութիւններին, մի շարք քայլեր է նախաձեռնել վերջին 40 օրերի ընթացքում: Նա նշեց. «Մենք նախապատրաստւել ենք տարբեր սցենարների համար, այսինքը՝ երկրում կորոնավիրուսի սրման եւ մեղմացման բոլոր դէպքերի հարցով ինչ-որ ծրագրեր ենք մշակել սկսած մանկապարտէզներից մինչեւ բարձրագոյն օղակ»:

Նա ընդգծեց. «Կրթական խորհուրդը հեռակայ կարգով ուսումը ապահովելու նպատակով մասնագէտների հետ համախորհուրդ հիմք է դրել առցանց նոր համակարգի՝ Հեռակայ կարգով ուսուցում (LMS) կոչւող եւ այդ առումով հանդիպումներ կազմակերպել հայոց դպրոցների տեսուչների, փոխտեսուչների եւ մեր դպրոցների համակարգչային պատասխանատուների, հետ մեկնաբանելով Կրթական խորհրդի առաջնահերթութիւնները՝ կապւած մեր զաւակների առոջապահական եւ կրթական հարցերին:

Այս նոր համակարգը թէեւ սկզբում որոշել էինք միայն հայերէն առարկաների համար, սակայն, քանի որ գործունակութեան հարցով այս նոր սիստեմը աւելի դիւրին է աշխատում, ուստի՝ հնարաւոր է նաեւ պարսկերէն առարկաների դասաւանդման համար եւս: Այս նոր համակարգի առումով անհրաժեշտ է նշել, որ Կրթական խորհուրդը ելնելով «Արաքս» ազգային դպրոցի IT յանձնախմբի անցեալի փորձառութիւնը, որը իրականացւել է գարնան ամիսներին, մենք այդ փորձառութիւնները օգտագործել ենք եւ այսպիսով Կրթական խորհուրդը նոր համակարգը ընդհանրացրել է հայոց բոլոր դպրոցների օղակներում:

 Այս սիստեմի մէջ մինչ այժմ արձանագրւել են մեր հայոց դպրոցների տարբեր օղակների շուրջ 1600 աշակերտներ, արդէն գրանցւել են դասերը եւ թէ՛ աշակերտները, եւ թէ՛ ուսուցիչները ներառնւած են այս համակարգում: Այսինքը՝ իւրաքանչիւր դասի ուսուցիչ առցանց կապ է հաստատելու իր դասարանի աշակերտի հետ, եւ այս հարցով ուրբաթ, սեպտեմբերի 4-ին փորձնական վերջին փուլն է իրականացւելու:

Մանկապարտէզների եւ նախակրթարանների մեր կապերի համար եւս բացատրւած է այս համակարգը: Թէեւ դպրոցական տարեմուտը նախարարութեան կողմից յայտարարւած է սեպտեմբերի 5-ը, սակայն մեր մանկապարտէզ-նախակրթարանների տարեմուտը լինելու է սեպտեմբերի 21-ը: Կան ծնողներ, որոնք չեն ցանկանում այս երկու օղակներում իրենց երեխաներին դպրոց ուղարկել, որը լինելու է շաբաթական երկու պահ, իւրաքանչիւր պահ մէկ ու կէս ժամ եւ հինգից 7 սահմանափակ թւով աշակերտ ամէն պահում, սակայն, եթէ այս կարգով էլ ծնողը չի ցանկանում երեխային դպրոց ուղարկել կարող է հետեւել առցանց ուսման մեր համակարգին երեխայի տառաճանաչութեան հարցով»:

Անդրադառնալով սեպտեմբերի 5-ի դպրոցական տարեմուտին, նա նշեց. «Քանի որ նախարարութիւնը պնդում ունի, որ առաջին եւ երկրորդ տարրական օղակներում սահմանափակ թւով աշակերտներով դպրոցները վերաբացւեն, որպէսզի երեխաները ծանօթանան դպրոցի միջավայրին, ուստի մենք բոլոր պրոտոկոլները նկատի առնելով դասարան առ դասարան ենք դպրոցի բացումը կատարելու, սակայն այս տարեմուտի հարցով մենք կազմակերպչական աշխատանքը տեսուչների հայեցողութեանն ենք թողել: Կրթական խորհուրդը բոլոր հնարաւորութիւնները տրամադրել է, սակայն տնօրինումը պիտի կատարի տեսուչը: Կրթական խորհուրդը բացման օրը ամէն դպրոցի համար կապը նշանակել է, լինելու է քահանայ հայր, հեռարձակւելու է Թեհրանի հայոց թեմի առաջնորդի տարեմուտի պատգամը, առցանց ուսման նոր սիստեմը պատրաստ է, բայց վերջնական տնօրինումը մնում է տեսուչներին, ըստ Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան եւ պատկան շրջանի քաղաքականութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։