Հա

Համայնք

05/09/2020 - 12:30

Շատ սիրելի աշակերտներ-աշակերտուհիներ

Այսօր դպրոց էք եկել ոչ բնական պայմաններում. 2020-2021 դպրոցական նոր տարեշրջանը պէտք էր սկսել 23 սեպտեմբերին, սակայն նոր աշխարհի պայմանները ստիպեցին, որ 5 սեպտեմբերին սկսենք։ Սկսենք արտակարգ պայմաններով, արտաքին որոշակի փոփոխութիւնը, դիմակ կրելով եւ ձեռքերի յաճախակի լւացումով ու հասարակական տարածութեան պարտադիր հեռաւորութեան պահպանումով։

Շատ դժւարին ու անբնական պայմաններում ենք ապրում։ Ամբողջ աշխարհը այս օրերին տառապում է կորոնավիրուս կոչւած համաճարակից։ Ամէն տեղ եւ ամենուրեք անորոշութիւն է տիրում եւ անորոշութիւն նշանակում է անյայտ ու անծանօթ ապագայ։

Արդէն աւելի քան 9 ամիս է ինչ աշխարհը տագնապի է մատնւած. ժողովուրդները իրարանցումի մէջ, անկարող են ճիշտ կողմնորոշւել։ Կորոնավիրուս կոչւած համաճարակը ժողովուրդների կեանքը հիմնովին փոխեց, նոր անորոշ ու մթին ապագայի հեռանկարի առաջ է դրել։

Անցեալ ամիսներին կեանքում ամէն ինչ փոխւեց ու փոխւեց նաեւ աշակերտութեան կեանքը. դպրոցները փակւեցին. ընտանիքները վերածւեցին փոքրիկ դպրոցների, ուսուցիչ-աշակերտ յարաբերութիւնը էլեկտրոնայնացաւ, այսինքն էլեկտրոնիկ կապով սկսւեց կատարւել, այսինքն ուսուցիչ-աշակերտ ուղղակի-կենդանի հաղորդակցական կապը վերացաւ։

Ոչ միայն կրթական ոլորտում, այլեւ կեանքի բոլոր բնագաւառներում գործելու, աշխատելու եւ միմեանց հետ յարաբերւելու կերպերն ու միջոցները կերպարանափոխւեցին, ու ըստ երեւոյթին, կեանքի ու աշխատանքի այս նոր ձեւը դեռ շատ երկար է տեւելու, հետեւաբար մեզ մնում է համակերպւել կեանքի այս պարտադրեալ ձեւին եւ աշխատել ամէն գնով հաշտ ու ստեղծագործ մտքով գործել։

Այսօր դպրոց էք եկել ոչ բնական պայմաններում. 2020-2021 դպրոցական նոր տարեշրջանը պէտք էր սկսել 23 սեպտեմբերին, սակայն նոր աշխարհի պայմանները ստիպեցին, որ 5 սեպտեմբերին սկսենք։ Սկսենք արտակարգ պայմաններով, արտաքին որոշակի փոփոխութիւնը, դիմակ կրելով եւ ձեռքերի յաճախակի լւացումով ու հասարակական տարածութեան պարտադիր հեռաւորութեան պահպանումով։

Սա էլ կեանքի նոր ձեւ է, որին պէտք է վարժւել, աւելին ընտելանալ. վստահաբար կեանքի եւ ուսումնառութեան այս ձեւը կարող է շատերին էլ հաճելի եւ դիւրական գալ, յատկապէս նրանց, ովքեր սիրում են էլեկտրոնային սարքերով զբաղւել։

Կեանքի այս նոր ապրելաձեւը բոլոր բնագաւառներում առկայ է։ Եկեղեցիներում, գործարաններում, գործատեղիներում, հասարակական յարաբերութիւններում կարծես նոր աշխարհ է, որ սկսւել եւ հետեւաբար մենք էլ այս նոր աշխարհում նոր գործելակերպով, վերանորոգ հաւատքով, սիրով ու յոյսով պիտի ապրենք ու գործենք։ Վերանորոգ հաւատքով ու սիրով պիտի կառչենք մեր հաւատքին, լեզւին, պատմութեան ու մշակութային հոգեւոր եւ ազգային արժէքներին։

Ազգերը, ժողովուրդները գոյատեւում են իրենց հոգեւոր ու ազգային արժէքների շնորհիւ։ Մեր ժողովուրդը անցեալ հազարաւոր տարիներին ապրեց ու գործեց հաւատարիմ մնալով իր ազգային արժէքներին՝ լեզւին, հաւատքին ու պատմութեան։

Երկրում տիրող կորոնավարակը մեզ ստիպում է մեր կեանքը ապրել համաձայն նոր կարգ ու կանոնի, որպէսզի կարողանանք հաւատարմօրէն շարունակել մեր կեանքը։

Անբնականօրէն սկսւող 2020-2021 ուսումն. տարեշրջանի սեմին ողջունում եմ ձեզ բոլորիդ սիրելիներ, իմ յորդորն ու պատւէրը ձեզ՝ այն է, որ նախանձախնդրօրէն ու հայավայել կերպով սկսէք ձեր կրթական աշխատանքները ապաւինած Աստծու առաջնորդութեան եւ օրհնութեան։

Շնորհաւորում եմ ձեզ դպրոցական վերամուտի առիթով, ողջունում մեր տեսուչներին, փոխտեսուչներին ու ուսուցիչներին եւ դպրոցների պաշտօնեաներին։ Ողջունում եմ նաեւ մեր ծնողներին եւ բոլորիդ մաղթում եմ՝ անվտանգ, առողջ եւ արեւշատ կեանք։

Աղօթում եմ բոլորիդ արեւշատութեան, առողջութեան, գործոց յաջողութեան եւ աշխարհի խաղաղութեան համար։

Բարի եւ արդիւնաւէտ տարի եմ ցանկանում բոլորիդ։

Ձեզ սիրող եւ ձեզ համար աղօթող՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2020

Թեհրան

Յարակից լուրեր

  • Դատապարտում ենք
    Դատապարտում ենք

    27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

  • Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար
    Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

    Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

  • ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն
    ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն

    Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:

  • Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին
    Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին

    Ուրբաթ, 18 սեպտեմբեր 2020-ին Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի։

  • Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար
    Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար

    Հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։