Հա

Համայնք

08/09/2020 - 13:15

Խորհրդարանի պատգամաւորի եւ Կրթական խորհրդի ատենապետի այցերը հայոց դպրոցներ

Այս տարի դպրոցական տարեմուտին յաջորդած օրերին շարունակւում է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի այցերը հայոց դպրոցներ:

«Ալիք», Կ. Դ. - Այս տարի դպրոցական տարեմուտին յաջորդած օրերին շարունակւում է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի այցերը հայոց դպրոցներ:

Այսօր առաւօտեան պատգամաւորը եւ Կրթական խորհրդի ատենապետը այցելեցին «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ եւ «Նայիրի» տարրական ազգային տղայոց դպրոցներ: Իհարկէ չի կարելի պատկերացնել դպրոց առանց աշակերտների, կամ մի դասարանի աշակերտների ներկայութեամբ, որը սակայն կորոնավիրուսի համաճարակը նման պայմաններ է պարտադրել, ոչ միայն հայոց դպրոցներին, այլ աշխարհի զանազան երկրների դպրոցներին:

Ի դէպ դպրոցներ այցի ընթացքում, պատգամաւորը գնահատելով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին եւ հայոց դպրոցների տեսչական ու ուսուցչական կազմերին եւ ծնողական խորհուրդներին, որոնք այս պանդեմիայի դէմ պայքարում իրենց լաւագոյնն են իրականացնում, քննադատեց Ուսումնադաստիարակչութեան նախարարութեանը, դպրոցների տարեմուտի հարցով շտապողականութեան եւ ոչ-համակարգւած քայլերի համար:

Երկու դպրոցներ այցերի ժամանակ, պատգամաւորը եւ Կրթական խորհրդի ատենապետը քննարկում էին պատկան դպրոցին առնչւող հարցերը եւ ունկնդրում դպրոցների պատասխանատուների կողմից հնչած խնդիրները՝ հեռակայ ուսման համակարգի, ուսուցիչների եւ աշակերտների վերաբերեալ: Հանդիպման ընթացքում գնահատւեց թէ՛ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ուսման որակի բարձրացմանը ուղղւած քայլերը, եւ թէ՛ «Նայիրի» դպրոցում իրականացած շինարարական աշխատանքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։