Հա

Համայնք

13/09/2020 - 11:10

Չեղարկւեց՝ Ս. Գէորգ եկեղեցու տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, կորոնաժահր համաճարակի պատճառով

Շաբաթ, 12 սեպտեմբեր 2020 թւականին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցինների խորհրդի անդամներին:

Շաբաթ, 12 սեպտեմբեր 2020 թւականին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցինների խորհրդի անդամներին:

Այցելութեան հիմնական նպատակն էր Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնի ու եռօրեայ ուխտագնացութեան հետ կապւած հարցերի քննարկումը:

Սրբազան Հայրը գնահատեց խորհրդի նախանձախնդրութիւնը եկեղեցական տօնակատարութիւնների եւ աւանդութիւնների ուղիղ եւ ճշգրիտ կատարման առնչութեամբ եւ միաժամանակ բացատրեց երկրի մէջ եւ ընդհանրապէս ամբողջ աշխարհում կորոնաժահր համաճարակի բերումով ստեղծւած անբնական իրավիճակը, որի հետեւանքով մեր կեանքը իր բոլոր բնագաւառներով հիմնական փոփոխութիւնների է ենթարկւած: Արդարեւ այս պայմաններում մեր կրօնական խորհուրդը իր վերջին նիստում որոշում ընդունեց այս տարի չեղեալ համարել Ս. Գէորգ զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը եւ մատաղի օրհնութիւնը:

Սրբազան Հայրը իր խօսքերում ասաց. «Ցաւ է մեզ համար այս երեւոյթը, բայց մեր ժողովրդի առողջութիւնը եւ ֆիզիկական ապահովութիւնը ամէն բանից վեր է»:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Եւ սեւ վարագոյրը իջաւ…
    Եւ սեւ վարագոյրը իջաւ…

    Մենք շրջապատւած ենք դարաւոր թշնամիներով, թուրքերը՝ արեւմուտքից, Ազերի-թուրքերը արեւելքից անվստահելի ու չարակամ վրացիները հիւսիսից-հիւսիս արեւմուտքից, հարաւից մի փոքր պատուհան բացւած դէպի դարաւոր բարեկամ Իրանը եւ տարօրինակ այն էլ ուզում են առնել մեզանից եւ կամ մենք մեր ձեռքով ու կամքով տանք իրենց։

  • Սրբազան Հօրը այցելեց՝ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը
    Սրբազան Հօրը այցելեց՝ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը

    Կիրակի, 29 նոյեմբերի 2020 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան
    Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան

    Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը

    27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։

  • Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար
    Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

    Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։