Հա

Համայնք

13/09/2020 - 13:45

Խորհրդարանի պատգամաւորի եւ Կրթական խորհրդի ներկայացուցչի այցը՝ «Նւարդ Գիւլբենգեան» տղայոց եւ «Մարի Մանուկեան» օրիորդաց դպրոցներ

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, դպրոցական տարեմուտից սկսեալ, այցելում է Թեհրանի հայոց թեմի դպրոցներ, որոնք կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով ինչպէս երկրի շատ դպրոցներ աշխատում են արտասովոր կարգավիճակով՝ հեռակայ ուսուցմամբ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, դպրոցական տարեմուտից սկսեալ, այցելում է Թեհրանի հայոց թեմի դպրոցներ, որոնք կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով ինչպէս երկրի շատ դպրոցներ աշխատում են արտասովոր կարգավիճակով՝ հեռակայ ուսուցմամբ:

Այդ շրջագծում երէկ առաւօտեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ Մելինդա Քարիմ Մասիհիի հետ այցելեց «Նւարդ Գիւլբենգեան» տղայոց տարրական եւ «Մարի Մանուկեան» աղջկանց միջնակարգ դպրոցներ: Երկու դպրոցներում էլ պատգամաւորը, Կրթական խորհրդի ներկայացուցչի, Հ.Բ.Ը.Մ.-ի վարչութեան փոխնախագահ Վահէ Միրզաբէգեանի, դպրոցների տեսուչների, փոխտեսուչների ու ծնողական խորհուրդների անդամների ընկերակցութեամբ այցելեց դասարաններ, գրադարաններ, տարրալուծարաններ եւ մօտկից ծանօթացաւ թէ՛ պատկան դպրոցի աշակերտների անցեալ տարեշրջանի յաջողութիւններին, եւ թէ՛ կորոնավիրուսային պայմաններում հեռակայ ուսուցման հնարաւորութիւններին ու դժւարութիւններին:

Այցի աւարտին Հ.Բ.Ը.Մ.-ի կենտրոնատեղիում պատգամաւոր Արա Շահվերդեանը ընդգծեց, որ ըստ հանր. նախագահի՝ դպրոցներում ուսուցումը կարող է ընթանալ աշակերտների ներկայութեամբ կամ էլ կիբեր տարածքում եւ ոչ ոք չի կարող աշակերտներին պարտադրել դպրոցներում ներկայութեան համար: Նա թէեւ քննադատական մօտեցմամբ անդրադարձաւ դպրոցների վերաբացման հարցով ուսումնադաստիարակչութեան շտապողականութեան հարցին, բայց միաժամանակ գնահատանքով խօսեց երկու դպրոցներում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Հ.Բ.Ը.Մ-ի, պատկան դպրոցների տեսչութեան, փոխտեսչութեան, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների կատարած աշխատանքների մասին, որոնք չեն խնայել ոչինչ դպրոցները հականեխելու, հականեխման լուծոյթները կարգաւորելու եւ կիբեր ուսուցման հարցով: Նա նշեց, որ Կրթական խորհրդի հետ հանդիպման ընթացքում հանրագումարի է բերելու հայոց դպրոցներում առկայ խնդիրները եւ իր հնարաւորութիւնների սահմաններում չի խնայելու ոչինչ դպրոցներում ուսուցման, ուսուցիչների ներգրաւման եւ այլ հարցերի կարգաւորմանը նպաստելու համար եւ կարեւորեց միասնական աշխատանքը հարցերը լաւագոյնս կարգաւորելու համար:

Հանդիպմանը պատգամաւորին ողջոյնի խօսք ուղղեց, Հ.Բ.Ը.Մ-ի փոխատենապետը, եւ առկայ խնդիրներին անդրադարձան թէ՛ պատկան դպրոցների տեսուչները, եւ թէ՛ ծնողական խորհուրդների ներկայացուցիչները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։