Հա

Համայնք

19/09/2020 - 13:10

Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար

Հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։

Հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։

Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհուրդը եւ քիչ թւով հաւատացեալներ։

Յաւարտ հսկումի, Սրբազան Հայրը բնաբան առնելով 27-րդ Սաղմոսը, ուր Սաղմոսերգու Դաւիթ Մարգարէն ասում է «Տէրն է իմ լոյսն ու փրկութիւնը, ումից պիտի վախենամ ես Տէրն է կեանքիս ապաւէնը, ումից պիտի դողամ ես», ակնարկեց այն իրողութեան, որ երբ Մարդ իր կեանքի ամենադժւարին պահերին զգում է իրեն տիրութիւն անող որեւէ մէկի ներկայութիւնը իրեն ապահով է զգում։

Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը յաւելեց. «Դաւիթ մարգարէն իր կեանքի ընթացքին բազմիցս հալածանքի ենթարկւեց, բայց քանի որ, իր յոյսը դրել էր Աստծու վրայ իր խաղաղութիւնը չկորցրեց»։ Ապա Սրբազան Հայրը շեշտելով աղօթքի եւ սաղմոսերգութեան կարեւորութեան, ասաց՝ Սաղմոսները յոյս եւ խաղաղութիւն պարգեւող աղօթքների են, որ այս դժւարին ու տագնապալի օրերին մարդուն դէպի Աստւած ուղղորդելով խաղաղութիւն են պարգեւում ։

Սրբազան Հայրը հաստատեց, որ մարդը կարիք ունի Աստծու լոյսին որ մարդուն առաջնորդում է առ Աստւած եւ երբ Լոյսի մէջ է լինում, ունենում է երկնառաք խաղաղութիւն, որի համար իսկ ծնւեց Քրիստոս որ մարդկանց խաղաղութիւն պարգեւի։

Ի վերջոյ Սրբազան Հայրը, յոյս յայտնեց մեզ համար տառապած եւ յարուցեալ Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսին յուսալով կը յաղթենք համաճարակից յառաջացած դժւարութիւններին։

Սրբազանը Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց․ «Աղօթենք աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ մեր ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար»։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան
    Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան

    Սիրելի հայրենակիցներ, 

    Համաշխարհայնացւած-կլոբալիզացւած այսօրւայ աշխարհը կանգնած է բազմազան եւ բազմապիսի մարտահրաւէրների առաջ։ Աշխարհի այսպէս կոչւած տէրերը, աւելի ճիշտ իրենք իրենց տէր կարծողները դժւարանում են իմանալ եւ կամ ճիշտ կերպով գնահատել թէ իրականութիւնում ի՞‎նչ է պատահում այս պահին, իրենց շրջապատում եւ կամ որո՞նք են իրողապէս այսօրւայ մարտահրաւէրներն ու այլընտրանքները, որոնցով եւ կարողանան ճիշտ կերպով կողմնորոշւել եւ դրանք դարձնեն իրենց ուշադրութեան առանցքը։

  • Դատապարտում ենք
    Դատապարտում ենք

    27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

  • Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար
    Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

    Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

  • ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն
    ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն

    Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:

  • Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին
    Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին

    Ուրբաթ, 18 սեպտեմբեր 2020-ին Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։