Հա

Համայնք

20/09/2020 - 13:35

Պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է «Մարիամ» հաստատութեան կրթահամալիր

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հայոց դպրոցներ այցի շրջագծում երէկ առաւօտեան ընկերակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրեանի այցելել է «Մարիամ» հաստատութեան կրթական համալիր:

«ԱԼԻՔ» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հայոց դպրոցներ այցի շրջագծում երէկ առաւօտեան ընկերակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրեանի այցելել է «Մարիամ» հաստատութեան կրթական համալիր, հանդիպում ունենալով մանկապարտէզ-նախակրթարանի, տղայոց եւ աղջկանց երեք բաժինների տեսչական, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել է տարբեր օղակների հեռակայ ուսուցման հարցով առկայ դժւարութիւնները, ֆինանսական հարցերը, պետական յարակից մարմիններից հնարաւորինս նպաստներ ստանալու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ կանաչապատման եւ կրթական այլ խնդիրներ: Դպրոցում առաջին օղակների շատ քիչ թւով աշակերտութեան ներկայութեամբ, դպրոցի պատշգամբում շաբաթական երկու օր դասարաններ են կայանում, որպէսզի աշակերտները ծանօթանան դպրոցի հետ: Իսկ բարձր դասարաններում, ի մասնաւորի՝ գրաֆիկայի ճիւղում շաբաթական երկու օր ներկայ են լինում աշակերտներ՝ տարբեր ժամերի:

Տղայոց բաժին այցի ընթացքում պատգամաւորը գնահատանքով է անդրադարձել բոլոր դասարաններում «smart board»-երի տեղադրման հարցին: Աղջկանց բաժնում պատգամաւորը այցելել է գրաֆիկայի դասարան, տարրալուծարան ու գրադարան եւ ընդգծել, որ չի խնայելու իր ջանքը հնարաւորինս կատարելու հայոց դպրոցների հարցերը կարգաւորելու համար: Նա նաեւ զրուցել է ներկայ աշակերտների եւ ծնողների հետ, ծանօթանալով նրանց խնդիրներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։