Հա

Համայնք

24/09/2020 - 12:55

LMS հարթակում գործնական աշխատանքների իրականացում

Կրթական խորհուրդը դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արագ և արդիւնաւէտ իրականացնելու  նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 21–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթաց՝ դպրոցների ադմինիստրատորների և ուսուցիչների համար:

Կրթական խորհուրդը դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արագ և արդիւնաւէտ իրականացնելու  նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 21–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթաց՝ դպրոցների ադմինիստրատորների և ուսուցիչների համար:

Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ներկաներին ողջունելուց յետոյ, կրկին անդրադարձաւ խորհրդի այն յստակ դիրքորոշմանը, որը վերաբերում է դպրոցներում առցանց դասաւանդմանը:

Նրա կողմից յանձնարարական տրւեց հայերէն և կրօն դասաւանդող ուսուցիչներին, որ առաջիկայ ժամանակահատւածում LMS հարթակում իրականացնել դասաւանդումներ և պրն. Քարիմիի հետ համագործակցաբար փորձել վերացնել, հարթակում ծագած խնդիրներն ու դժւարութիւնները:

Պրն. Քարիմին կրկին անգամ բացատրեց, գործնականօրէն հարթակից օգտւելու մանրամասնութիւնները և պատասխանեց ներկաներին յուզող հարցերին:

Կրթական խորհուրդը առաջնահերթութիւնը տալով աշակերտների առողջութեանը, փորձում է անել ամէն ինչ, որպէսզի այս ուսումնական տարեշրջանում աշակերտները կարողանան առաւելագոյնը օգտւեն իրենց կրթութիւն ստանալու իրաւունքից:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Հանդիպում հայոց ազգային դպրոցների ծնողական Խորհուրդների հետ
    Հանդիպում հայոց ազգային դպրոցների ծնողական Խորհուրդների հետ

    Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդն իր նախաձեռնած հանդիպումների շարանն է ունեցել հայոց ազգային դպրոցների և մանկապարտէզների ծնողական Խորհուրդների հետ:

  • Հանդիպում Հայ Ուսուցիչ-ուհիների հետ
    Հանդիպում Հայ Ուսուցիչ-ուհիների հետ

    Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ և Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հրաւէրով, կազմակերպւել էին հանդիպումներ՝ հայոց ազգային դպրոցների և մանկապարտէզների ուսուցիչ-ուհիների հետ:

  • Աշակերտական ասմունքի մրցութիւն՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ
    Աշակերտական ասմունքի մրցութիւն՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ

    Մրցութիւնը մեկնարկւեց Տէրունական աղօթքով, ապա Գրական միաւորի պատասխանատու՝ Տանիա Վարդանեանը, բացատրութիւն տալով մրցութեան կանոնների մասին, ներկաներին խնդրեց մէկ րոպէ յոտնկայս յարգել Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմում ընկածների յիշատակը, ապա ներկայացրեց մրցութեան իրաւարար կազմի անդամներին՝ Այրինա Նորաւեան, Անետ Բաղդասարեան եւ Նժդեհ Յովհաննիսեանին, որից յետոյ սկսւեց մրցութիւնը:

  • Շուշիի ասմունքի մրցոյթին մասնակցող աշակերտները վերադարձան յաջողութիւններով
    Շուշիի ասմունքի մրցոյթին մասնակցող աշակերտները վերադարձան յաջողութիւններով

    Շաբաթ, օգոստոսի 22-ի առաւօտեան Թեհրան վերադարձան Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի կողմից Շուշիի ասմունքի մրցութեան մասնակից աշակերտները:
    Շուշիի ասմունքի մրցութիւնը բաժանւած էր 3 տարիքային խմբերի, որտեղ մրցանակներ շահեցին մեր աշակերտները ըստ հետեւեալի.
    - Առաջին տարիքային խմբում երրորդ տեղը գրաւեց՝ Անի Յովսէ-փեանը:

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ.- Երաժշտական գործիքների աշակերտական փառատօն
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ.- Երաժշտական գործիքների աշակերտական փառատօն

    Հինգշաբթի, դեկտեմբերի 18-ի առաւօտեան ժամը 10-ից մինչեւ երեկոյեան ժամը 8-ը, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կայացաւ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ երաժշտական գործիքների փառատօնը՝ դպրոցական աշակերտների մասնակցութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։