Հա

Համայնք

24/09/2020 - 12:59

«Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ

Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ եւ քահանայ հայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:

Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ եւ քահանայ հայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:

Տօնական այս օրը յատկապէս առանձնակի ջերմութեամբ շնորհաւորում ենք մեր փոքրիկներին, այս սեպտեմբերը թող նրանց համար դառնայ լուսաւոր ու մեծ ճանապարհի սկիզբ: Իւրաքանչիւր աշակերտ մի ջահ է, որ պիտի բոցավառւի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկութեամբ:

Ելնելով համավարակի արտակարգ վիճակից մանկապարտէզներում առաջին օրը մարդաշատ չէր, աշակերտները բաժանւել են խմբերի եւ նրանց առողջութեան ապահովութեան նկատառումներից ելնելով մանկապարտէզներում ներկայ էին քիչ թւով աշակերտները, իսկ միւսները՝ մանկապարտէզ կը յաճախեն ըստ հերթականութեան՝ սահմանւած կարգի:

Կրթական խորհուրդն էլ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսիրավիճակում քիչ թւով աշակերտներ կը յաճախեն մանկապարտէզներ, այդիսկ պատճառով ինչպէս դպրոցներում, այնպէս էլ նախակրթարաններում եւ սիրականացնում է LMS հարթակի գործադրումը՝ հեռակայ դասաւանդման նպատակով:

Կրթական խորհուրդը կրկին շնորհաւորում է մեր փոքրիկներին եւ մաղթում բազում յաջողութիւններ նոր ուսումնական տարում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն
    Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն

    Չորեքշաբթի, թւականիս 21 հոկտեմբերին, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

  • Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը
    Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը

    Չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Թեհրանը գտնւում է վարակի կարմիր վիճակում, այնուամենայնիւ Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից որոշում կայացւեց՝ սեպտեմբերի 5-ից սկսել դասերը հանրակրթական դպրոցներում:

  • Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի
    Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի

    Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը:

  • Հանդիպում նախակրթարանի եւ մանկապարտէզների ծնողների հետ
    Հանդիպում նախակրթարանի եւ մանկապարտէզների ծնողների հետ

    Սոյն թւականի օգոստոսի 24-ին եւ 25-ին, 2020-2021 ուսումնական տարեշրջանին ընդառաջ հանդիպում տեղի ունեցաւ մանկապարտէզների տեսչուհիների եւ աշակերտների ծնողների միջեւ, ներկայ էր նաեւ Կրթական խորհրդի անդամ՝ մանկապարտէզների կապ Անի Միրզախանեանը:

  • Ուսուցման կառավարման համակարգ (LMS) հարթակի ներկայացումը հայոց դպրոցների տեսուչներին, փոխտեսուչներին եւ գրասենեակների պատասխանատուներին
    Ուսուցման կառավարման համակարգ (LMS) հարթակի ներկայացումը հայոց դպրոցների տեսուչներին, փոխտեսուչներին եւ գրասենեակների պատասխանատուներին

    Երեքշաբթի, 11 օգոստոսի 2020 թ.-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր տեղեկատւական հանդիպում հայոց դպրոցների տեսուչների, փոխտեսուչների եւ գրասենեակների պատասխանատուների հետ, հայոց դպրոցներում LMS համակարգի ներդրման կապակցութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։