Հա

Համայնք

28/09/2020 - 10:56

Խոկման արարողութիւն՝ համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի խաղաղութեան հաստատման համար

Հինգշաբթի՝ թւականիս 24 Սեպտեմբերի երեկոյեան, ժամը 5-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կատարւեց համաճարակի վերացման եւ հիւանդների բժշկութեան եւ աշխարհի խաղաղութեան համար, հսկումի եւ խոկումի արարողութիւն։

Հինգշաբթի՝ թւականիս 24 Սեպտեմբերի երեկոյեան, ժամը 5-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կատարւեց համաճարակի վերացման եւ հիւանդների բժշկութեան եւ աշխարհի խաղաղութեան համար, հսկումի եւ խոկումի արարողութիւն։

Արարողութեանը ներկայ էին քահանայից եւ սարկաւագաց դասը, Սրբ․Թարգմանչաց Եկեղեցու խորհուրդը եւ սակաւաթիւ հաւատացեալներ։

Սրբազան Հայրը իր խօսքում ասաց. «Այս երրորդ շաբաթն է, որ մեր քահանայ հայրերի հետ միասին աղօթում ենք՝ որ Աստւած հեռու պահի մեր համայնքն այս կորոնաժահրից»:

Ապա ակնարկելով մարդու կեանքի տարբեր պարագաների ու խոչընդոտների վերացման համար մայր մաշտոցում տեղ գտած բազմաթիւ աղօթքներին, կարեւորեց աղօթքի դերը մարդու կեանքում եւ շեշտեց, բոլորը կոչւած են յատուկ կերպով աղօթելու մարդկային կեանքը խաթարող  բոլոր  տարրերի վերացման համար։
Ապա նա ակնարկելով աղօթքի մասին Քրիստոսի արտասանած ուսուցման, թէ, Անդադար աղօթեցէք, որպէզի փորձութեան մէջ չընկնէքեեւ ի հետեւումն Տիրոջ Պօղոս առաքեալի արտասանած խօսքի թէ՝․,Երբ խաղաղ էք սաղմոսերգէք եւ փառաբանեցէք եւ նեղութեան մէջ աղօթքներ բարձրացրէք, շեշտեց աղօթքի մշտնջնականութեան ու յարատեւութեան կարեւորութեանը։ Ապա ,Անիրաւ դատաւորե-ի առակում, դատաւորի դուռը յարատեւօրէն զարնող այրի կնոջը յիշելով, կոչ արեց անձանձրոյթ աղօթել ու հաւատքով ու յոյսով սպասել ի վերուստ իջնող աստւածային օգնութեան։  
Արարողութիւնը իր աւարտին հասաւ,Տէր ողորմիաե հոգեւոր երգով ու Տէրունական աղօթքով։
Արարողութեան  աւարտին՝Սրբոց թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհուրդը համեստ հիւրասիրութեամբ պատւեց արարողութեան մասնակիցներին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Վարագայ խաչի տօնակատարութիւն Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Վարագայ խաչի տօնակատարութիւն Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի յիշատակւեց Հայոց Խաչի Տօնը, Վարագայ Խաչը։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սարգիս Քհնյ․ Խոսրովեանը։

  • Հայաստանի գլխաւոր դատախազը ազգային առաջնորդարանում
    Հայաստանի գլխաւոր դատախազը ազգային առաջնորդարանում

    Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը: Ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, երէկ նոյեմբերի 14-ի երեկոյեան հիւրերը այցելեցին ազգային առաջնորդարան:

  • Էմամ Խոմէյնիի Իրան ժամանելու տարեդարձի օրը եկեղեցիների զանգերը կը ղողանջեն
    Էմամ Խոմէյնիի Իրան ժամանելու տարեդարձի օրը եկեղեցիների զանգերը կը ղողանջեն

    Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանը ներկայացրել է Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի կապակցութեամբ նախատեսւած միջոցառումների ծրագիրը:

  • ՀՀ վարչապետն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի
    ՀՀ վարչապետն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի

    Աւարտւեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի եւ նրա գլխաւորած ներկայացուցչական պատւիրակութեան պաշտօնական այցն Իրան: Այցի վերջին օրը վարչապետ Կարէն Կարապետեանն այցելեց Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:

  • Սրբազան Հայր.- «Հայ գիրքը մեր ժողովրդի կենսագրութիւնն է»
    Սրբազան Հայր.- «Հայ գիրքը մեր ժողովրդի կենսագրութիւնն է»

    Շաբաթ, հոկտեմբերի 10-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց, որի առիթով Թեհրանի Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց ս. եւ անմահ պատարագ, որին նախագահում էր Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։