Հա

Համայնք

30/09/2020 - 13:41

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի հանդիպումը համայնքիս միութիւնների նախագահների հետ

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի հանդիպումը համայնքիս միութիւնների նախագահների հետ

Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը երեքշաբթի թւականիս սեպտեմբերի 29-ի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ համայնքիս աշխատող միութիւնների նախագահների հետ։

Հանդիպման հիմնական օրակարգը կենտրոնացած էր համաճարակային պայմաններում միութիւնների գործունէութեան եւ նրա բերումով առաջացած խնդիրներին եւ բացասական հետեւանքներին իսկ այժմ միութիւնների աշխատանքները փուլ առ փուռ վերսկսելու համար առողջապահական եւ համավարակի կանխարգելման նախապայմանները յարգելու հրամայականին եւ առկայ հնարաւորութիւններին ու դժւարութիւններին, որոնց կապակցութեամբ հնչեցին տեսակէտներ եւ առաջարկութիւններ։

Հանդիպման ընթացքում կարեւորութեամբ նշւեց վերջին օրերի ընթացքում Արցախի հանրապետութեան հանդէպ Ադրբեջանական յարձակողական գործողութիւններին եւ ձեռնարկած ագրեսիային եւ յոյս յայտնեցին, որ ինչքան շուտ կը վերականգնւի հաշտութիւն եւ խաղաղութիւնը առանց առաւել արիւնայեղութեան։

Նշելի է, որ ներկայ իրավիճակում ընտանիքներին օժանդակելու համար կազմակերպւել է բացառիկ նւիրատւութիւն, որին վստահաբար մասնակից են լինելու մեր ժողովուրդը։

 

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

30.09.2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։