Հա

Համայնք

05/10/2020 - 12:30

Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահում էր թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Խոսրովեանը։

Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանը յընթացս իր քարոզի, յիշելով Ս․ Վրթանէս Հայրապետի խօսքը ուղղւած Հայրենիքի համար զոհւած Վաչէ Մամիկոնեանին եւ նրա քաջարի զինակիցներին՝ թէ ովքեր Հայրենիքի պաշտպանութեան համար մարտնչում եւ ընկնում են՝ նահատակներ են, Արցախի ու ամբողջական հայրենիքի պաշտպանութեան համար զոհւած զինւորներին եւս նրանց դասակից համարեց։

Սրբազան Հայրը իր խօսքում ասաց․ «Որեւ է ազգի հարստութիւնը անպայմանօրէն իր նիւթական կարողութիւնների մէջ չէ, այլ իր ժողովրդի մէջ է, այնպիսի ժողովրդի որ հաւատքով ու կեանքով լեցուն տէր է կանգնում իր սեփական արժէքներին եւ իրաւունքներին։ Պօղոս առաքեաի Կորնթացիներին գրւած նամակի հոգու համաձայն հայ ժողովրդը անգամներ հալածւելով ու կոտորածի ենթարկւելով, երբեւիցէ չի ընկճւել եւ չի կործանւել։

Սրբազան Հայրը իր խօսքը շարունակելով ասաց․ «Հայ ժողովուրդը հաւատքով, յոյսով եւ սիրով եւ յաւիտենական արժէքներով լեցուն կեանք է ապրել, եւ այսպիսով հետամուտ է եղել Պօղոս Առաքեալի այդ խօսքին թէ՝․«Հետամուտ եղէք մնայուն եւ յաւիտենական արժէքներին» որովհետեւ նիւթական արժէքները գնայուն են․ Մնայուն արժէքը հոգեւորն է։ Նա շեշտեց՝ այն ազգը, այն հաւատացեալը, որ որպէս հաւաքականութիւն, ապրում եւ գործում է իր հաւատքով՝ իր արժէքների ամբողջական գիտակցութեամբ, այդ ժողովուրդը անպայմանօրէն յաղթական պիտի դուրս գայ»։

Ապա Սրբազան Հայրը ակնարկելով Յիսուսի 72 աշակերտների տօնին, ասաց․ «72 աշակերտները եւ 12 առաքեալները իրենց հաւատքով պայքարեցին հռոմէական հսկայ բանակների դէմ, եւ կարողացան յաղթական դուրս գալ, որովհետեւ նրանք պայքարում էին հոգեւոր արժէքների տեսիլքով»։

Սրբազան Հայրը նշեց, որ այսօր էլ մեր ժողովուրդը, նոյն հոգով եւ տեսիլքով, Արցախի հողի վրայ, պայքար է մղում իր հողի, արժանապատւութեան եւ իր կեանքի գոյութեան համար, պայքար է մղւում յանուն արդարութեան եւ յանուն խաղաղութեան, եւ այդ խաղաղութիւնը մարդկային կեանքի մէջ, ուրիշ բան չէ, եթէ ոչ Քրիստոսի մշտատեւ ներկայութեամբ գործել եւ ապրել։

Սրբազան Հայրը ակնարկելով Քրիստոսի պարգեւած խաղաղութեան, ըստ Տիրոջ խօսքի՝ յիշեցրեց, որ այդ խաղաղութիւնը տարբեր է աշխարհային խաղաղութիւնից․ ապա յաւելեց, որ հայ ժողովուրդը նոյն այդ խաղաղութեան հեռանկարով ապրել ու շարունակում է ապրել, եւ ովքեր փորձում են մեր կեանքը խանգարել ու մեզ մեր իրաւունքներից զրկել, այն ժամանակ կդառնանաք դաշոյն, գեղարդ, սուր եւ կպայքարենք մեր հայրենիքի եւ իրաւունքների պահպանման համար։

Սրբազան Հայրը իր խօսքի աւարտին գնահատելով Հայոց Բանակի սխրանքները, յաւելեց՝ հայ ժողովուրդը հաւատքը որպէս զրահ իր վրայ հագած պայքարում է մեր ոխերիմ թշնամու՝ թուրքի դէմ, այն թուրքի որ ասես թէ ուզում է 1915 թւականից սկսած իր ոճրագործութիւնը իր լրումին հասցնել եւ աւերել ու իր սեփականութիւնը դարձնել այն հայրենիքը, որ մեր ժողովուրդը իր կեանքն է կերտել, բայց այս անգամ այս պատերազմը պիտի աւարտւի մեր հայ ազգի վերջնական յաղթանակով։

Սրբազան Հայրը կոչ արեց, որ աղօթքով՝, բարոյական եւ հոգեւոր ու նիւթական կարելիութիւններով տէր կանգնել մեր բանակին եւ հայ զինւորին։

Յաւարտ արարողութեան տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի եւ ամբողջական հայրենիքի համար զոհւած հայորդիների հոգւոյ հանգստեան համար։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս․ Գէորգ Զօրավարի տօնակատարութիւնը Թեհրանում
    Ս․ Գէորգ Զօրավարի տօնակատարութիւնը Թեհրանում

    Շաբաթ, 25 սեպտեմբերի 2021 թ.-ին, նախագաութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի՝ Ս․ Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ Ս․ Գէորգ Զօրավարի յիշատակութեան եւ նոյնանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Մեր համայնքի սիրելի ժողովուրդին յայտնում ենք, որ այսուհետ, յետ մահու բոլոր արարողութիւնները (եօթնօրէքի, քառասունքի եւ տարելիցի եւ այլն) կը կատարւեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում հերթապահ քահանաների միջոցով։ Նշելի է շաբաթւայ ընթացքում բացառւում է որեւէ արարողութիւն, ի բացառեալ թաղման կարգից։

  • Թեհրանի բոլոր եկեղեցիներում հանդիսաւորապէս նշւեց Հայաստանի վերանկախացման տարեդարձը
    Թեհրանի բոլոր եկեղեցիներում հանդիսաւորապէս նշւեց Հայաստանի վերանկախացման տարեդարձը

    Կիրակի, 19 սեպտեմբերի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս ս. պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:

  • Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի յանձնախմբի անդամները հանդիպեցին Սրբազան Հօր հետ
    Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի յանձնախմբի անդամները հանդիպեցին Սրբազան Հօր հետ

    Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու վերապատւելի՝ Սերգէյ Շահվերդեանին, Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանին:

  • Իրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ազգային առաջնորդարանում
    Իրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին եւ նորանշանակ առեւտրի կցորդ՝ պրն. Վարդան Կոստանեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։