Հա

Համայնք

13/10/2020 - 14:30

Նախաձեռնութեամբ ՀՀԸՄ-ի՝ Իրանի արդի աստղագիտութեան մայր՝ պրոֆ. Ալենուշ Տէրեանի ծննդեան 100-ամեակին նւիրւած յուշերեկոյ է կայանալու

Նոյեմբերի 9-ին իրականացւելու է յուշերեկոյ-համագումար նւիրւած՝ Իրանի արդի աստղագիտութեան մայր եւ Թեհրանի Պետական համալսարանի առաջին կին ֆիզիկոս դասախօս, պրոֆ. Ալենուշ Տէրեանի ծննդեան 100-ամեակին:

«ԱԼԻՔ», Կ. Դ.- Նոյեմբերի 9-ին իրականացւելու է յուշերեկոյ-համագումար նւիրւած՝ Իրանի արդի աստղագիտութեան մայր եւ Թեհրանի Պետական համալսարանի առաջին կին ֆիզիկոս դասախօս, պրոֆ. Ալենուշ Տէրեանի ծննդեան 100-ամեակին:

Հայ Համալսարանականների Ընդհ. միութեան նախաձեռնութեամբ՝ եւ Իրանի Իսլ. Հարապետութեան գիտութիւնների ակադեմիայի, գիտութեան, գիտա-հետազօտութեան ու տեխնոլոգիայի ուսուցման հարցերով տեղակալի եւ Թեհրանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի համագործակցութեամբ, նաեւ ազգային ու պետական կառոյցների, հեռակայ կերպով ներկայացւելու է միջոցառումը: Այդ առիթով երէկ երեկոյեան մամլոյ ասուլիս էր կազմակերպւել ՀՀԸՄ-ի յարկի տակ, մասնակցութեամբ՝ Իրանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների, որի ընթացքում միութեան վարչութեան նախագահ Շապին Աբրամեանը մանրամասն ներկայացրեց համագումարի մասին եւ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց ՀՀԸՄ-ի եւ միութեանը պրոֆեսոր Ալենուշ Տէրեանի ժամանակին ցուցաբերած ակտիւ համագործակցութեան մասին: Միաժամանակ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցչի Հարմիկ Աւետեանի, միութեան նախագահ՝ Շապին Աբրամեանի եւ միջոցառման փոստերի նախագծող Մոհսէն Մասմուիի ձեռամբ շնորհանդէսը կատարւեց պոստերի:

Նշւած միջոցառումը, որի թւականը համընկնում է «Յանուն խաղաղութեան ու զարգացման՝ գիտութեան համաշխարհային օրւան» հեռակայ կարգով նոյն օրը ուղղակի պատկերասփռւելու է Իրանի Պետական հեռուստատեսութեամբ եւ համացանցով, որի մանրամասները կը ներկայացւեն շուտով:

Յարակից լուրեր

  • Չամուսնացաւ, զաւակ չունեցաւ, բայց այս հայուհուն Իրանում անւանում են «արեւային մայր»
    Չամուսնացաւ, զաւակ չունեցաւ, բայց այս հայուհուն Իրանում անւանում են «արեւային մայր»

    Աստղագիտութեան ոլորտում կանանց շատ անուններ յայտնի չեն, բայց այստեղ էլ են հայուհիները տարբերւել։ Sputnik Արմենիան պատմում է Ալենուշ Տէրեանի մասին, որն Իրանի աստղագիտութեան պատմութեան մէջ արեւային առաջին աստղադիտարանի հիմնադիրներից մէկը դարձաւ։

  • Արսէն Համբարձումեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին
    Արսէն Համբարձումեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին

    Հոկտեմբերի 16-ին Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնում տեղի ունեցաւ գրող, հրապարակախօս, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին նւիրւած յուշ-երեկոյ:

    Միջոցառումը կազմակերպել էր Համազգային կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակը:

    Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանի խօսքը.

  • Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին
    Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը՝ նւիրւած Ռուբէն Յովսէփեանի 80-ամեակին

    Գրող, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Յովսէփեանը կը դառնար 80 տարեկան: Նա բազմաթիւ վէպերի թարգմանիչ է, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծաւալել է ակտիւ հասարակական-քաղաքական գործունէութիւն:

    Յուշ-երեկոյին խօսքով հանդէս է եկել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը:

    Ստորեւ ներկայցնում ենք Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը.

  • Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմութեան մէջ
    Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմութեան մէջ

    Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի օրը «Sputnik» Արմենիան իր ընթերցողներին է ներկայացնում հանրայայտ դարձած այն հայուհիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել մարդկային կենսագործունէութեան այս կամ այն ոլորտի զարգացման գործում եւ մնացել համաշխարհային պատութեան մէջ:

  • Գերլիսանսի եւ դոկտորայի հայ ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոյ
    Գերլիսանսի եւ դոկտորայի հայ ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոյ

    Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ նոյեմբերի 2-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կայացաւ «Դաւիթ Անյաղթ»-ի 9-րդ շրջանի գերլիսանսի եւ դոկտորայի ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։