Հա

Համայնք

21/10/2020 - 13:40

Կոչ զգօնութեան եւ խաղաղութեան

Սիրելի հայրենակիցներ, 

Համաշխարհայնացւած-կլոբալիզացւած այսօրւայ աշխարհը կանգնած է բազմազան եւ բազմապիսի մարտահրաւէրների առաջ։ Աշխարհի այսպէս կոչւած տէրերը, աւելի ճիշտ իրենք իրենց տէր կարծողները դժւարանում են իմանալ եւ կամ ճիշտ կերպով գնահատել թէ իրականութիւնում ի՞‎նչ է պատահում այս պահին, իրենց շրջապատում եւ կամ որո՞նք են իրողապէս այսօրւայ մարտահրաւէրներն ու այլընտրանքները, որոնցով եւ կարողանան ճիշտ կերպով կողմնորոշւել եւ դրանք դարձնեն իրենց ուշադրութեան առանցքը։

Սիրելի հայրենակիցներ, 

Համաշխարհայնացւած-կլոբալիզացւած այսօրւայ աշխարհը կանգնած է բազմազան եւ բազմապիսի մարտահրաւէրների առաջ։ Աշխարհի այսպէս կոչւած տէրերը, աւելի ճիշտ իրենք իրենց տէր կարծողները դժւարանում են իմանալ եւ կամ ճիշտ կերպով գնահատել թէ իրականութիւնում ի՞‎նչ է պատահում այս պահին, իրենց շրջապատում եւ կամ որո՞նք են իրողապէս այսօրւայ մարտահրաւէրներն ու այլընտրանքները, որոնցով եւ կարողանան ճիշտ կերպով կողմնորոշւել եւ դրանք դարձնեն իրենց ուշադրութեան առանցքը։

Նոյնն է նաեւ մեր ընկերային, տնտեսական կեանքում, որտեղ դիմակայում ենք նոյնքան անորոշ մարտահրաւէրներ, որոնք մեզ հեռացնում են մեր հայկական եւ աստւածադրոշմ տիպից։ Յիշենք Աստւածաշունչ մատեանի խօսքը՝ Աստւած սէր է հետեւաբար նա ով սիրում է, ծնւած է Աստծուց եւ ճանաչում է Աստծուն։ Արդ բոլորս կոչւած ենք սիրել միմիանց եւ սիրով գործել ու յարատեւել միմիանց հետ։

Մենք ապրում ենք մի երկրում, այս պարագային Իրանի իսլամական հանրապետութիւնում, որտեղ հազարաւոր տարիներ շարունակ տարբեր կրօնների հետեւորդներ զանազան էթնիկ-ազգային պատկանելիութեամբ ժողովուրդներ են ապրել եւ գործել, այնքան որ պատմութեան գիտակ անձեր Իրանը կոչել են «Կրօնների եւ քաղաքակրթութեան օրրան»։

Այսօր էլ Իրանի Իսլամական Հանրապետութեան ողջ տարածքում ապրում են տարբեր կրօնների եւ ազգային պատկանելիութիւն ունեցողներ, որոնք իբրեւ քաղաքացիներ կողք-կողքի են ապրում եւ միասին գործում են երկրի զարգացման եւ յառաջադիմութեան համար։

Հայ ժողովրդի համար Իրանը եղել է երկրորդ հայրենիք, որտեղ հազարաւոր տարիներ հայը ապրել, գործել եւ ներգրաււել է իրանական ընկերութեան տնտեսական, ընկերային, քաղաքական, զինւորական, արդիւնաբերական ոլորտներում, որպէս խաղաղասէր եւ ստեղծագործ ու անբաժանելի տարր իրանեան ընկերութեան։

Վստահաբար հայը միեւնոյն նախանձախնդրութեամբ, առանց տատանումի, ինքնավստահ եւ առանց ուշադրութիւն դարձնելու հեռւից թէ մօտիկից լսւող ձայների եւ անտեղի հարահրոցները իբրեւ հաւատաւոր ու հաւատարիմ քաղաքացի շարունակելու է իր ստեղծագործ աշխատանքը։

Այսօր դժբախտաբար, տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմը հրահրւած շրջանի այլ երկրների՝ Թուրքիայի, Իսրայելի եւ նրանց հովանաւորութիւնը վայելող ահաբեկչական խմբաւորումների կողմից սպառնալիք է ոչ միայն պատերազմող երկրների ժողովուրդների այլ տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար։ Պատերազմը միշտ աւեր ու աւար է, քանդում եւ սպանութիւն է բերում իր հետ։ Դրա համար մեր ժողովուրդը միշտ եղել է խաղաղասէր եւ բարին կամեցող ժողովուրդ։ Ահա թէ ինչու ի տես եւ ի լուր այս աւերիչ ու կործանարար պատերազմին, մենք էլ մեր երկրի եւ ընդհանրապէս խաղաղասէր երկրների ղեկավարութեան հետ կոչ ենք անում դադարեցնել պատերազմը եւ փորձել խաղաղութեամբ փոխադարձ յարգանքի սկզբունքով հասկացողութեան գալ ի խնդիր խաղաղ գոյակցութեան։

Իրանի ղեկավարութիւնը իր հոգեւոր եւ աշխարհական դասով գիտակից պատերազմի պատճառով առկայ մարտահրաւէրների իր ժողովրդի, քաղաքացիների, առանց խտրութեան, կեանքի եւ խաղաղ ու ապահով կեցութեան որպէս երաշխաւոր, պատասխանատւութեան բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ հետեւում է դէպքերի ընթացքին եւ զգուշացնում բոլորին՝ հեռաւոր թէ մօտաւոր, որ չփորձեն մօտենալ Իրանի եւ իր ժողովրդին, որ իր էթնիկ-ազգային եւ տարբեր կրօնների հետեւողների առկայութեամբ կազմում է մի գեղեցիկ Մոզայիք։

Վերոյիշեալ խոհերով ամրապինդ կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ լինեն զգօն եւ խաղաղ ու աղօթող աշխարհի եւ մեր շրջապատի խաղաղութեան համար, ինչպէս նաեւ Հայոց աշխարհի եւ յատկապէս Արցախի մեր հաւատակից քոյրերի եւ եղբայրների կեանքի ապահովութեան եւ խաղաղութեան վերահաստատման համար։

Խաղաղութիւն եւ աստւածային օրհնութիւն մեր ժողովրդի բոլոր զաւակներին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

19 հոկտեմբեր 2020

 

 

Յարակից լուրեր

  • Եւ սեւ վարագոյրը իջաւ…
    Եւ սեւ վարագոյրը իջաւ…

    Մենք շրջապատւած ենք դարաւոր թշնամիներով, թուրքերը՝ արեւմուտքից, Ազերի-թուրքերը արեւելքից անվստահելի ու չարակամ վրացիները հիւսիսից-հիւսիս արեւմուտքից, հարաւից մի փոքր պատուհան բացւած դէպի դարաւոր բարեկամ Իրանը եւ տարօրինակ այն էլ ուզում են առնել մեզանից եւ կամ մենք մեր ձեռքով ու կամքով տանք իրենց։

  • Սրբազան Հօրը այցելեց՝ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը
    Սրբազան Հօրը այցելեց՝ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը

    Կիրակի, 29 նոյեմբերի 2020 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան
    Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան

    Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը

    27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։

  • Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար
    Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

    Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։