Հա

Համայնք

19/11/2020 - 11:40

Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի այցը՝ Թեհրանի Կարգապահական ուժերի հրամանատարութեան շտաբ

Իւրաքանչիւր տարի Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, երկրի փոքրամասնութիւնների նախաձեռնութեամբ նշւում է Կարգապահական ուժերի օրը, ինչը այս տարի կորոնաժահրի բերումով՝ առաջացած առողջապահական ճգնաժամային պայմաններում չիրականացաւ։

Իւրաքանչիւր տարի Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, երկրի փոքրամասնութիւնների նախաձեռնութեամբ նշւում է Կարգապահական ուժերի օրը, ինչը այս տարի կորոնաժահրի բերումով՝ առաջացած առողջապահական ճգնաժամային պայմաններում չիրականացաւ։

Առ այդ երկուշաբթի, թւականիս, նոյեմբերի 16-ին, Թեմական խորհըրդի ատենապետ Նորայր Արամեանը ընկերակցութեամբ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Թեհրանի Կարգապահական ուժերի հրամանատարութեան շտաբ այցելելով հանդիպում են ունեցել հրամանատար գեներալ Ռահիմիի հետ։

Հանդիպման ընթացքում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը բարեմաղթանքից յետոյ կարեւորել է կարգապահական ուժերի դերը հասարակութեան մէջ կարգ ու կանոն հաստատելու առումով, որի շնորհիւ հասարակութիւնը կարողանում է օրէնքի ու ապահովութեան շրջանակում ապրել խաղաղ կեանքով։ Նա գնահատել եւ խորին շնորհակալութիւն է յայտնել, յատկապէս կրօնական արարողութիւնների եւ տօնակատարութիւնների անվտանգութիւնը ապահովման հարցում կարգապահական ուժերի արժէքաւոր համագործակցութեան կապակցութեամբ։

Գեներալ Ռահիմին նաեւ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել այցի կապակցութեամբ եւ ընդգծել է, որ կարգապահական ուժերը հասարակութեան մէջ ստեղծում են եղբայրութիւն եւ միասնականութիւն, ուստի բոլոր իրանցիները համահաւասար են օրէնքի առջեւ եւ ոստիկանութիւնը միանշանակ ծառայում է բոլոր քաղաքացիներին։

Հարկ է նշել, որ նոյն առիթով հանդիպում է կայացել նաեւ Թեհրանի հրամանատարութեան սոցիալական հարցերով տեղակալ գնդապետ Մորադիի հետ։

Հանդիպումների աւարտին յանձնըւել են գնահատագրեր։

Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18.11.2020

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/65114-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId7906f666ac

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։