Հա

Համայնք

23/11/2020 - 13:45

Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։ Պատարագիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։ Արարողութեանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, դեսպանատան դիւանգիտական անձնակազմը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը եւ խորհրդի նիւթականի պատասխանատու՝ Սոլէյման Քեշիշեանը։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի, ակնարկելով Պօղոս Առաքեալի Կորնթացիներին գրւած նամակի, աշխարհում տեղի ունեցող անկարգութիւնները հեղինակւած են, ինքն իրեն այս աշխարհի տէր կարծող սատանայի կողմից, որը ձգտում է իր ճիրանների մէջ պահել աշխարհը, բայց իւրաքանչիւր հաւատացեալ իր մէջ կրելով աստւածային շնորհների գանձը, կոչւած է դիմադրելու նրա զօրութեան։

Սրբազան Հայրը մէջբերելով առաքեալի խօսքերը բնութագրեց հաւատացեալի՝ ի մասնաւորի Հայ Քրիստոնեայի իրավիճակը։ Հայ ժողովուրդը պատմութեան ընթացքին յաճախ նեղութիւնների ենթարկւել բայց երբեք չի ընկճւել, տագնապի մատնւելով հանդերձ չի վհատւել, բազում հալածանքների է ենթարկւել, բայց երբեք իրեն լքւած չի զգացել, խոշտանգւել է, բայց չի խորտակւել, ու իր կեանքի մէջ խաչակից է եղել իր Տիրոջը, ու ամէն անգամ արժանացել է Նրա յարութեան փառքին։

Սրբազան Հայրը յաւելեց, դարերի խորքից եկող խօսքերը հաւատքի ու արդարութեան համար իւրաքանչիւր տառապեալի համար, եղել են յուսադրիչ եւ մխիթարիչ, ու նոր ուժ ու եռանդ են ներարկել մեր հայ ժողովրդի երակներում։

Առաջնորդ Սրբազան Հայրը հաւատքը կեանքի զրահահանդերձը որակելով անդրադարձաւ հաւատքի թերահաւատութեան արդիւնքներին, ապա շարունակելով իր խօսքը, ասաց, Քրիստոսի եկեղեցու եւ հաւատացեալի կեաքում տեղի ունեցող փորձութիւնների նպատակը նպաստում են ենթակայի ամրացման։

Սրբազան Հայրը յաւելեց, որ հայ ժողովուրդը, լինելով առաջին Քրիստոնեայ ազգը, իր կեանքը շաղաղելով երկնային արժէքներին ու Աստւածաշնչեան ուսուցումներին, անտանելի նեղութիւնների ենթարկւելով հանդերձ չի ընկճւել եւ Քրիստոսի չարչարանքները իր մարմնի մէջ կրելով, ունեցել է յարութեան տեսլականը։

Ապա Սրբազան Հայրը յիշելով 44-օրեայ Արցախեան գոյամարտի իրադարձութիւնները, ակնարկեց որ հայ ժողովուրդը հայրենի հողի վրայ, եւ թէ սփիւռքում հալածւեց ու յուսահատութեան ու լքւածութեան պահեր ապրեց, սակայն այդ բոլորը կրեց Աստծու հանդէպ ունեցած հաւատքով եւ յոյսով։ Սրբազան Հայրը յաւելեց հայ ազգը ամբողջական հայրենիքի տեսլականը ունենալով յաղթահարել է իր դէմ ծառացած դժւարութիւններին ու իր կեանքից հեռու է վանել յուսահատութեան մրուրը եւ հետամուտ է եղել կեանքին Աստւածային նախախնամութեամբ։ Վերջում Սրբազան Հայրը ակնարկելով այն իրողութեան, որ հայը մնայուն ու յաւիտենական արժէքների համար պայքարող ժողովուրդ է պիտի լինի առ յաւէտ։ Ապա Սրբազան Հայրը կոչ արեց աղօթել նահատակների հոգւոյ հանգստեան, որդեկորոյս ծնողների մխիթարութեան, վիրաւորների շուտափոյթ ապաքինման ու ժողովրդի առաւել իմաստնացման համար, որպէսզի միասնականութեամբ դիմագրաւի իր դէմ ելած փորձութիւնները եւ վերականգնի այն ինչ կորցրեց այս պատերազմի ընթացքին։

Սուրբ եւ անմահ պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով
    Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

    Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

  • Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ
    Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

    Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

  • Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը կատարւեց Թեհրանի բոլոր եկեղեցիններում
    Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը կատարւեց Թեհրանի բոլոր եկեղեցիններում

    Աւագ ուրբաթ օրը, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը, եւ հաւատացեալ ժողովուրդը նկատառելի թւով հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող կառոյցին ու Նրա հետ թաղւելով հայցեց Նրա յարութեան կերպարակցութիւնը։

  • Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում
    Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում

    Հայոց Առաքելական Եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։