Հա

Համայնք

29/11/2020 - 10:20

Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը

27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։

27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։

Երկու օրերի վրայ տարածւած ժողովը իր յաջորդական նիստերի ընթացքին լսեց ու քննարկումների առարկայ դարձրեց ընդհանուր քարտուղար դկտ. Մաթիոս-ի բովանդակալից զեկոյցը, 2019 յուլիսից մինչեւ 2020 սեպտեմբեր, կատարւած աշխատանքների, կազմակերպւած համագումարների մասին։ Այնուհետեւ գանձապահը իր կարգին հանգամնալից զեկոյց ներկայացուց Խորհրդի նիւթական գործառնութեան եւ Խորհրդի տնտեսական կացութեան մասին։

Գործադիր վարչութեան վերջին նիստին ժողովականները լսեցին ընդհանուր քարտուղարի զեկոյցը Ասիայի Եկեղեցիների խորհրդի յառաջիկայ 15-րդ Ընդհանուր համաժողովի գումարման հետ կապւած հարցերին։ Ժողովականները լսելուց յետոյ ընդհանուր քարտուղարի զեկոյցն ու առաջարկները այդ ուղղութեամբ Ընդհանուր Համաժողովի թւականը յետաձգեց մինչեւ 2022 մայիս-յունիս ամիսներին, իսկ վայրը առայժմ նկատի առնւեց Ինդոնեզիա։

Ժողովականները մեծապէս գնահատեցին ընդհանուր քարտուղարի ճիգերը Խորհրդի եւ անոր միաւորների գործունէութեան հետ կապւած առ ցանց կազմակերպւած ժողովներին, ուսուցողական դասընթացներին։ Յայտնենք որ անցեալ տարեշրջանին այդ ժողովական աշխատանքներին Իրանից մասնակցեցան օր. Արինէ Մինասեանը Նոր Ջուղայից եւ բարշ. Անի Քրիսթի սարկաւագուհի Մանւէլեանը, որոնք իրենց գործօն մասնակցութիւնը բերին ժողովական աշխատանքներին։

Ժողովը իր աշխատանքները աւարտեց, փառաբանական աղօթքով, շաբաթ 28 նոյեմբերի կէսօրին։ Յայտնենք, որ ժողովը իր աշխատանքները սկսած էր աղօթքով եւ Աստւածաշնչի մի հատւածի ընթերցումով ու մեկնաբանութեամբ։

 

ԹՂԹԱԿԻՑ 

28 նոյեմբեր 2020

Թեհրան

Յարակից լուրեր

  • Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան արարողութիւններ Թեհրանի բոլոր եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան արարողութիւններ Թեհրանի բոլոր եկեղեցիներում

    Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան արարողութիւնները:

  • Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում
    Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում

    Հինգշաբթի, 7 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան, ըստ եկեղեցու աւանդութեան Թեհրանի Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի։ Արարողութեանը ներկայ էին կրօնական խորհրդի եւ քահանայից դասի ներկայացուցիչներ եւ քիչ թւով հաւատացեալներ։ 

  • Աստւած մարդացաւ մարդը աստւածացնելու համար
    Աստւած մարդացաւ մարդը աստւածացնելու համար

    Աշխարհի յարափոփոխ, անորոշ ու տագնապահար ներկայ այս վիճակը ողջ մարդկութիւնը դէմ-յանդիման է դրել բազմաթիւ ու անմեկնելի մարտահրաւէրների առաջ։ Անցեալ ամբողջ տարին մարդկութիւնը ապրեց ու դեռ շարունակում է ապրել տագնապներով ու անորոշութեան շղարշով քօղարկւած կեանք։ Մի համաճարակ չնւաճւած մի այլ համաճարակ գլուխը արդէն բարձրացրել եւ վտանգ է սպառնում աշխարհին։

  • Աղօթք վասն սիրոյ եւ խաղաղութեան
    Աղօթք վասն սիրոյ եւ խաղաղութեան

    Սիրելի եւ թանկագին հաւատակից քոյրեր եւ եղբայրներ,

    2021 Նոր տարւայ այս առաջին պահերին, քրիստոնէական ջերմ սիրով ու անկեղծագոյն բարեմաղթութիւններով ողջունում եմ ձեզ սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայրներ, որտեղ որ կաք ցանկանալով միաժամանակ բոլորիդ աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի տարի։

  • Ամանորեայ դիմաւորում Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Ամանորեայ դիմաւորում Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Ուրբաթ առաւօտեան՝ յունւարի 1-ին 2021 թ.-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ամանորեան ս. եւ անմահ պատարագ, որպէսզի հաւատացեալ ժողովուրդը հաղորդւելով նորոգւի եւ շնորհազարդւի աստւածային պարգեւներով։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։