Հա

Համայնք

29/11/2020 - 12:10

Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան

Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։

Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։

Մենք մի առիթով առիթ ենք ունեցել իր հետ հանդիպելու, հակառակ իր գիտական բարձր կրթութեան, համեստ ու խոնարհ իր նկարագրով մի անձնաւորութիւն էր հանգուցեալ նահատակը։

Այս տխուր առիթով յանուն իրանահայ մեր համայնքի, յատկապէս Թեհրանի հայոց թեմի մեր ժողովրդի ու ողջ ժողովականութեան ցաւակցում ենք երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէի, Հանրապետութեան վսեմաշուք նախագահին եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ողջ ժողովրդին եւ հանգուցեալի գործընկերներին եւ ընտանիքի բոլոր պարագաներին. միաժամանակ խստօրէն դատապարտում ենք անմարդկային այս ոճիրը, որի հիմնական նպատակը եղել է ապակայունացնել Իրանի Իսլամական Հանրապետութեան ժողովրդի խաղաղ կեանքը։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր ժողովրդով եւ կառավարութեամբ ուժեղ է ու զօրաւոր եւ խաղաղութեան ու համատեղ կեցութեան վայր։

Կրկին անգամ վշտակցում ու զօրակցում ենք հոգեւոր առաջնորդին եւ հանգուցեալի ընտանեկան պարագաներին։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

28 նոյեմբեր 2020

Թեհրան

Յարակից լուրեր

  • Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան արարողութիւններ Թեհրանի բոլոր եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան արարողութիւններ Թեհրանի բոլոր եկեղեցիներում

    Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան արարողութիւնները:

  • Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում
    Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում

    Հինգշաբթի, 7 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան, ըստ եկեղեցու աւանդութեան Թեհրանի Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի։ Արարողութեանը ներկայ էին կրօնական խորհրդի եւ քահանայից դասի ներկայացուցիչներ եւ քիչ թւով հաւատացեալներ։ 

  • Աստւած մարդացաւ մարդը աստւածացնելու համար
    Աստւած մարդացաւ մարդը աստւածացնելու համար

    Աշխարհի յարափոփոխ, անորոշ ու տագնապահար ներկայ այս վիճակը ողջ մարդկութիւնը դէմ-յանդիման է դրել բազմաթիւ ու անմեկնելի մարտահրաւէրների առաջ։ Անցեալ ամբողջ տարին մարդկութիւնը ապրեց ու դեռ շարունակում է ապրել տագնապներով ու անորոշութեան շղարշով քօղարկւած կեանք։ Մի համաճարակ չնւաճւած մի այլ համաճարակ գլուխը արդէն բարձրացրել եւ վտանգ է սպառնում աշխարհին։

  • Աղօթք վասն սիրոյ եւ խաղաղութեան
    Աղօթք վասն սիրոյ եւ խաղաղութեան

    Սիրելի եւ թանկագին հաւատակից քոյրեր եւ եղբայրներ,

    2021 Նոր տարւայ այս առաջին պահերին, քրիստոնէական ջերմ սիրով ու անկեղծագոյն բարեմաղթութիւններով ողջունում եմ ձեզ սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայրներ, որտեղ որ կաք ցանկանալով միաժամանակ բոլորիդ աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի տարի։

  • Ամանորեայ դիմաւորում Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Ամանորեայ դիմաւորում Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Ուրբաթ առաւօտեան՝ յունւարի 1-ին 2021 թ.-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ամանորեան ս. եւ անմահ պատարագ, որպէսզի հաւատացեալ ժողովուրդը հաղորդւելով նորոգւի եւ շնորհազարդւի աստւածային պարգեւներով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։