Print this page
01/12/2020 - 12:10

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դատապարտանքի հաղորդագրութիւնը

Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքը դատապարտող հաղորդագրութիւն է հրապարակել՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:

Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքը դատապարտող հաղորդագրութիւն է հրապարակել՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:

Հաղորդագրութեան մէջ նշւած է. «Ուրբաթ, նոյեմբերի 27-ին Իրանի ժողովուրդը կրկին ահաւոր ոճրագործութեան ականատեսը դարձաւ, որի հարցով միջամուխ են Իրանի Իսլ. Հանրապետութեան թշնամիները, ի մասնաւորի՝ սիոնիստ գործակատարները: Ոճրագործութիւն, որի ընթացքում սիոնիստ վարձկանների միջոցով մահափորձի ենթարկւելով նահատակւեց Իրանի միջուկային ականաւոր գիտնական եւ Իրանի պանծալի զաւակներից՝ Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէն: Այս ժամանակաշրջանում Իրանի թշնամիները տարբեր ձեւերով փորձել են հարւածել Իրանի Իսլ. Հանրապետութեանը եւ այդ նպատակին հասնելու համար չեն խնայում ոչինչ:

Ատոմակայանների դէմ բազմաթիւ կիբեր յարձակումները, միջուկային խաղաղասիրական էներգիայի ձեռք բերման հարցով խափանարարութիւնը, գիտնականների եւ էլիտաների դէմ մահափորձը, բոլորը թշնամիների ոճրագործութիւններին մաս են կազմում:

Նրանք ամէն օր փորձում են տեղակայւել Իրանի սահմանների ամենամօտ տարածքներում եւ հարեւան երկրներում յենակէտեր ստեղծելով ու հաստատւելով հասնեն իրենց սատանայական ու չար նպատակներին:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանի միջուկային ականաւոր գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի նահատակութեան կապակցութեամբ ցաւակցութիւն է յայտնում Իսլ. յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէիին, Իրանի փառապանծ եւ նահատակներ սնող ժողովրդին եւ նահատակի յարգարժան ընտանիքին եւ դատապարտելով նրա դէմ ահաբեկչական արարքը, շեշտում է Իրանի քաջարի զաւակների միջոցով նրա ուղին շարունակելու անհրաժեշտութիւնը»:

Յարակից լուրեր