Հա

Համայնք

07/12/2020 - 13:40

Իր պատմութեան գիտակ մարդու համար ողբերգութիւն է սա

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին, զուգահեռ անցկացնելով այդ աղէտալի օրւայ եւ մերօրեայ ողբերգութեան՝ նոյեմբերի 9-ին ստորագրւած կապիտուլեացիայի խայտառակ յայտարարութեան արդիւնքում Արցախի մեծ մասի կորստի եւ դրանցում գտնւող սրբավայրերն ադրբեջանցիների կողմից իւրացնելու փաստին:

«alikonline.ir» - Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին, զուգահեռ անցկացնելով այդ աղէտալի օրւայ եւ մերօրեայ ողբերգութեան՝ նոյեմբերի 9-ին ստորագրւած կապիտուլեացիայի խայտառակ յայտարարութեան արդիւնքում Արցախի մեծ մասի կորստի եւ դրանցում գտնւող սրբավայրերն ադրբեջանցիների կողմից իւրացնելու փաստին:

«Այսօր 7 դեկտեմբեր է․ Լենինականի, Սպիտակի, Վանաձորի եւ շրջակայ գիւղերի ահաւոր երկրաշարժի 32-րդ տարեդարձն է։ Մի թւական որ մեր արդի պատմութեան մէջ արձանագրւեց որպէս մեծ աղէտի թւական։ Տարիների սահանքի հետ, մեր ժողովուրդը իր վերքերը դարմանեց վերականգնեց իր տունը եւ վերստին կառչած կեանքին սկսաւ հայրենանւէր աշխատանքին։ Այո վերականգնեց իր տունը, իր քաղաքը որովհետեւ իր հողի վրայ էր․ 9 նոյեմբեր 2020 թւականը իր կարգին աղէտալի թւական իր կնքւած դաշնագրով, որով մեր պատմական հողերի մի կարեւոր մասը իր եկեղեցական, պատմամշակութային տաճարներով եւ կոթողներով ընծայեցինք անօրէն եւ անարգ թշնամում, որ արդէն իսկ սկսել է նենգափոխել պատմութիւնը եւ դարաւոր մեր եկեղեցիներն ու վանքերը վերագրել «այսպէս կոչւած Ալբանացիներին»։

Իր պատմութեան գիտակ մարդու համար ողբերգութիւն է սա, հարիւր հինգ տարի առաջ ցեղասպան թուրքը պատմական Հայաստանի մեր եկեղեցիներն ու վանքերը, պատմամշակութային կոթողները մեծամասամբ գետնին հաւասարեցրեց․ այսօր նոյն ցեղասպանի «եղբայրը» ազերին նոյնն է անում տարբեր ձեւերով։ Ուր է Ււնէսքոն, ուր են ժողովուրդների պատմամշակութային ժառանգ եղող գանձերի պահապանները, ուր են մարդկային իրաւունքների իրաւապաշտպան միջազգային կազմակերպութիւնները եւ վերջապէս ուր են խաղաղութեան ռահվիրանները»,- գրել է Սրբազան Հայրը:

Յարակից լուրեր

  • Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան
    Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան

    Երեք օրեր են անցել այն պահից, երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։

  • Հունգարիայի դեսպանը ազգային առաջնորդարանում
    Հունգարիայի դեսպանը ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 28 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հունգարիայի դեսպան՝ Զոլթան Վարգա Հասզոնիթսին:

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան

    Երէկ՝ ապրիլի 27-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Կիրակի, 25 ապրիլի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ
    ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

    Պատմութեան իւրացումով հայ աշակերտը, երիտասարդը, յանձնառու հաւատացեալը պիտի իմանայ, որ ինքը Ցեղասպանութեան է ենթարկւել ու Ցեղասպանութեան ենթարկւել նշանակում է ջարդ, կողոպուտ, բռնաբարում, հայրենազրկում, աւեր ու աւար, եկեղեցիների, վանքերի, տաճարների քանդում ու աւերում, մի խօսքով, ողջ մի երկրի աւերակի վերածում։ Եւ սա հանդիսանում է մարդկային պատմութեան ամենասեւ էջերից մէկը։ Աւելի սեւն ու անմխիթարը ցեղասպան թուրքին դեռեւս անպատիժ մնալն ու անամօթաբար ուրացումը իր գործած ոճիրին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։