Հա

Համայնք

14/12/2020 - 13:50

Հաղորդագրութիւն

Սիրելի Հայրենակիցներ՝

Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով՝ վշտով ու տխրութեամբ օծուն բարեմաղթութիւններով շնորհաւորում եմ Թեմիս մեր ժողովրդի զաւակներին եւ այս առիթով կարեւորութեամբ թելադրում եմ՝

Սիրելի Հայրենակիցներ՝

Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով՝ վշտով ու տխրութեամբ օծուն բարեմաղթութիւններով շնորհաւորում եմ Թեմիս մեր ժողովրդի զաւակներին եւ այս առիթով կարեւորութեամբ թելադրում եմ՝

ա.- Հնարաւորութեան սահմաններում, այս տարի, հեռու մնալ Ամանորի խրախճանք-ընթրիքներից։ Հաւաքւել տներում եւ ընտանեկան ջերմ մթնոլորտում դիմաւորել Նոր տարին եւ ապա այցելել եկեղեցին աղօթելու մեր հազարաւոր նահատակների հոգիների համար, ինչպէս նաեւ աշխարհի խաղաղութեան եւ յատկապէս Հայաստանի, Արցախի, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Միջին Արեւելքի երկրների խաղաղութեան եւ բարգաւաճ կեանքի համար։

բ- Աւանդական սովորութեամբ կատարւող նւէրների փոխանակման, մեր իրարու տալիք նւէրների փոխարէն, այս տարի, մեր սրտաբուխ նւէրները կատարենք Արցախի մեր ժողովրդի եւ արցախցի հազարաւոր երեխաներին, որոնցից շատերը մնացին անհայր եւ անմայր։ Մի քիչ զուսպ ու ժուժկալ լինենք մեր ամէն ինչի մէջ ի խնդիր մեր «վիրաւոր» եղբայրների եւ քոյրերի։

Աղօթում եմ, որ այս տարի ծնեալ Փրկիչն իր հետ աշխարհ բերի, մի անգամ եւս, սէր եւ խաղաղութիւն, եղբայրութիւն, միութիւն ու միասնականութիւն եւ մեզանից հեռացնի ատելութիւնն ու թշնամանքը, նենգութիւնն ու խարդախութիւնը եւ սիրոյ ու խաղաղութեան սերմերով մեր սրտերը վերածի կանաչ արօտավայրի, որտեղ տիրի խաղաղ ու համերաշխ կեանք։

Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ Ձեզ եւ մեզ մեծ աւետիս. Ամէն։

 

Օրհնութիւն եւ խաղաղութիւն բոլորիդ   

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ.ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

14 դեկրեմբերի 2020

Յարակից լուրեր

  • Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան
    Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան

    Երեք օրեր են անցել այն պահից, երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։

  • Հունգարիայի դեսպանը ազգային առաջնորդարանում
    Հունգարիայի դեսպանը ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 28 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հունգարիայի դեսպան՝ Զոլթան Վարգա Հասզոնիթսին:

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան

    Երէկ՝ ապրիլի 27-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Կիրակի, 25 ապրիլի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ
    ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

    Պատմութեան իւրացումով հայ աշակերտը, երիտասարդը, յանձնառու հաւատացեալը պիտի իմանայ, որ ինքը Ցեղասպանութեան է ենթարկւել ու Ցեղասպանութեան ենթարկւել նշանակում է ջարդ, կողոպուտ, բռնաբարում, հայրենազրկում, աւեր ու աւար, եկեղեցիների, վանքերի, տաճարների քանդում ու աւերում, մի խօսքով, ողջ մի երկրի աւերակի վերածում։ Եւ սա հանդիսանում է մարդկային պատմութեան ամենասեւ էջերից մէկը։ Աւելի սեւն ու անմխիթարը ցեղասպան թուրքին դեռեւս անպատիժ մնալն ու անամօթաբար ուրացումը իր գործած ոճիրին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։