Հա

Համայնք

28/12/2020 - 13:10

Իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդի հարցազրոյցը՝ Իրանի պետակտան հեռուստաալիքով

Թւականիս դեկտ. 25-ին, Քրիսմասի տօնի առիթով, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, հրաւիրւել էր Իրանի Իսլ. Հանրապետութեան, պետ. հեռուստատեսութիւն՝ կենդանի ասուլիսի համար, որի ընթացքում խօսւեց, կրօնների միջեւ եղած երկխօսութեանց, եւ առանձնապէս Յիսուս Քրիստոսի՝ կերպարի, օրէնքի, նրա հետեւորդների դերի մասին՝ աշխարհի ներկայ կացութեան մէջ:

Թւականիս դեկտ. 25-ին, Քրիսմասի տօնի առիթով, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, հրաւիրւել էր Իրանի Իսլ. Հանրապետութեան պետ. հեռուստատեսութիւն՝ կենդանի ասուլիսի համար, որի ընթացքում խօսւեց, կրօնների միջեւ եղած երկխօսութեանց, եւ առանձնապէս Յիսուս Քրիստոսի՝ կերպարի, օրէնքի, նրա հետեւորդների դերի մասին՝ աշխարհի ներկայ կացութեան մէջ:

Վարանդը մի շարք կարեւոր ու պատմական տեղեկութիւններ փոխանցելով, յիշեցրեց նաեւ այն մասին, որ աշխարհի առաջին եկեղեցին՝ Ս. Թադէոս Առաքեալի վանքը, ներկայիս կանգուն է եւ գտնւում է Ատրպատական նահանգում. հայութիւնը եղել է առաջին ազգը, որ պետականօրէն ընդունել է Նրա հաւատամքը, դաւանել՝ Յիսուսին եւ այլն:

Քանի որ այս կենդանի հարցազրոյցը ցուցադրւել է նաեւ ու յատուկ՝ արաբերէն լեզւով, բանաստեղծն, որ ինքը համարւում է Ցեղասպանութիւնից վերապրողների տոհմ-ընտանիքից, յատուկ շնորհակալութիւն յայտնեց այն օրերի արաբական Արքային, որ սրտանց ընդունել էր անապատները անցած-կտրած՝ վերապրողներին, բնակավայր ու դպրոց կառուցել նրանց համար, որ որբերը սերտեն՝ մայրենի լեզուն:

* * *

Վարանդը, վերջում արտասանել է իր գրած «Երգ Ամանորի» հարազատ ու սրտառուչ՝ մարդկային քերւածը, որւ պարսկերէնի է թարգմանել՝ Ահմադ Նուրիզադէն: Այդ քանդակը խորապէս յուզել է հարցազրուցավարուհուն, եւ ծրագիրն ունեցել է յաջող աւարտ:

 

Թղթակից

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։