Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իիրան Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. պատգամաւորին, որ իր վերջին ամիսներին կատարած պետական հաղորդակցութիւնների, յարաբերութիւնների եւ գնահատելի աշխատանքների մասին զեկուցեց Սրբազան Հօր:
Զեկոյցների հիման վրայ Սրբազան Հայրը խօսեց մեր Դուլաբի գերեզմանատան հետ կապւած պետական ծրագրերի մասին եւ միասնաբար որոշեցին զգուշութեամբ հետեւել տարւելիք աշխատանքների ընթացքին: Շուրջ մէկ ժամ տեւած ընդունելութեան ընթացքին խօսւեց նաեւ մեր գաղութի եւ ընդհանրապէս Հայաստան, Արցախ յարաբերութիւնների եւ նրանց կապւած հարցերի մասին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ