Print this page
05/01/2021 - 12:35

Այսօր առաւօտեան Թեհրանի քաղաքապետ Հանաչիի ներկայութեամբ՝ Թեհրանում նահատակ Անդրանիկ Մկրտչեանի անւամբ փողոց է անւանակոչւել

Այսօր, երեքշաբթի, Թեհրանի քաղաքապետ դոկտ. Հանաչիի ձեռամբ մայրաքաղաքի վեցերորդ շրջանի փողոցներից մէկն անւանակոչւեց նահատակ Անդրանիկ Մկրտչեանի անւամբ:

«ԱԼԻՔ» - Այսօր, երեքշաբթի, Թեհրանի քաղաքապետ դոկտ. Հանաչիի ձեռամբ մայրաքաղաքի վեցերորդ շրջանի փողոցներից մէկն անւանակոչւեց նահատակ Անդրանիկ Մկրտչեանի անւամբ:

Պաշտօնական արարողութեանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետն ու միւս անդամները, շրջանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պաշտօնեաներ, ինչպէս նաեւ Նահատակների հիմնադրամի պատասխանատուները:

Շնորհաւորելով Ծննդեան տօների առիթով քաղաքապետը անդրադարձաւ Իրանի 8-ամեայ պատերազմին իրանահայ համայնքի մասնակցութեանը ու նւիրւածութեան փաստին նշելով, որ. «Նման աշխատանքները գովելի են, քանի որ Թեհրանի փողոցների ու անցուղիների անւանակոչումը նահատակների անունով մեր ինքնապաշտպանութեան ոգին ու արժէքները կենդանի պահելու նպատակով է արւում»:

Նշելի է, որ 19-րդ փողոցը գտնւում է կենտրոն համայնքի Միրզայէ Շիրազի պողոտայում, ինչը վերանւանւել է իրանահայ նահատակ Անդրանիկ Մկրտչեանի անւամբ, միաժամանակ պահելով նախկին համարակալումը:

Յարակից լուրեր