Հա

Համայնք

09/01/2021 - 12:50

Մեռելոցի պատարագ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում

Հինգշաբթի, 7 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան, ըստ եկեղեցու աւանդութեան Թեհրանի Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի։ Արարողութեանը ներկայ էին կրօնական խորհրդի եւ քահանայից դասի ներկայացուցիչներ եւ քիչ թւով հաւատացեալներ։ 

Հինգշաբթի, 7 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան, ըստ եկեղեցու աւանդութեան Թեհրանի Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի։ Արարողութեանը ներկայ էին կրօնական խորհրդի եւ քահանայից դասի ներկայացուցիչներ եւ քիչ թւով հաւատացեալներ։

Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն համօրէն հաւատքով ի Քրիստոս ննջեցեալների, յատկապէս Արցախեան գոյամարտում վասն հայրենեաց եւ վասն հաւատքի զոհւած քաջարի մարտիկների հոգիների հանգստեան համար։ Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը օրւայ խորհրդին անդրադառնալով մատնանշեց մեռելոցը այն օրն է, որ զինւորեալ եկեղեցին (մենք) աղօթում ենք յաղթական Անդրանկաց եկեղեցու այսինքն այն հաւատացեալների համար, որոնք իրենց բարի պատերազմը պատերազմել, հաւատքի ընթացքը աւարտել եւ երկնային արքայութեան բնակիչեն դարձել։ Նաեւ յաւելեց մեռելոցի սուրբ եւ անմահ պատարագի մատուցումով եկեղեցին կարծէք ամբողջանում է եւ մի պահ միասին է լինում եւ վկայում է իր առաքելութեան եւ կոչումին։ Ապա Սրբազան Հայրը յիշատակելով Արցախեան պատերազմի աւելի քան 3500 նահատակներին անդրադարձաւ այն իրողութեան, որ այսօր Եռաբլուրից սկսեալ մինչեւ սփիւռս հայոց Ս. Էջմիածնում եւ Անթիլիասում գլխաւորութեամբ մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ հայրապետների ազգը միաւորւած նրանց հոգիների հանգստեան համար խունկ ու աղօթք բարձրացնելով, մեծարում է նրանց յիշատակը։ Ապա մեռելոցը հաւատացեալների համար տօնելի եւ զօրութեան օր հաստատելով ասաց, «այդ օրը այն օրն է, որ մենք հոգեպէս հաղորդակցութեան մէջ ենք մտնում մեր հանգուցեալների եւ նահատակների հետ եւ նրանցից ոգի եւ շունչ առնելով զօրանում եւ մեր ուխտը նորոգելով ի զօրու ենք դառնում շարունակել իրենց կիսատ թողած պարտականութիւնը»։ Սրբազան Հայրը խօսքի վերջում Բարձրեալ եւ ողորմած Աստծուց նրանց համար հայցեց երկնային լոյսերի մէջ հանգչումը եւ նրանց ընտանեկան պարագաների համար Սուրբ Հոգու մխիթարութիւնը։

Յաւարտ հոգեհանգստեան պաշտօնի առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ քահանայ հայրերի այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների, Թեհրան-Երեւան աւիավթարի զոհ գնացած յաւերժի ճամբորդների, հանգուցեալ գործարար-բարերարների եւ նրանց ընտանիքների, յատկապէս այս վերջին տարւայ ընթացքին վաղամեռիկ մեր զաւակների ու կորոնաժահռից զոհւած հայորդիների շիրիմներին նրանց հոգւոյ հանգստեան համար աղօթելու նպատակով։ Սրբազան Հայրը նաեւ հանդիպելով հանգուցեալների հարազատներին իր հայրական մխիթարական խօսքը ուղղեց նրանց` նրանց համար հայցելով երկնային համբերութիւն եւ Սուրբ Հոգու զօրակցութիւնը։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ
    Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

    Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

  • Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում
    Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում

    Հայոց Առաքելական Եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։

  • Տասը կուսանաց յիշատակումը Թեհրանի եկեղեցիններում
    Տասը կուսանաց յիշատակումը Թեհրանի եկեղեցիններում

    Երեքշաբթի թւականիս մարտի 30-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում երեկոյեան ժամերգութեան պահին կատարւեց Տասը կուսանաց յիշատակը։

  • Ծաղկազարդը Թեհրանի եկեղեցիներում
    Ծաղկազարդը Թեհրանի եկեղեցիներում

    Այս տարի կիրակի, մարտի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնեց Ծաղկազարդը։ Թեհրանի բոլոր եկողեցիներում եւս հաւատացեալների յատկապէս մանուկների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ խորհրդանշող թափօրի արարողութիւն, սուրբ եւ անմահ պատարագ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։