Հա

Համայնք

13/01/2021 - 12:35

Հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութիւնը՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի մեծարման միջոցառման

Երկուշաբթի, 11 յունւարի 2021 թ.-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ` գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ներակայացուցիչներ՝ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանն եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը ընկերակցութեամբ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի մասնակցեցին Թեհրանի յեղ. պահակազօրի կազմակերպած «Նահատակ գեներալ՝ Ղասեմ Սոլէյմանիի մեծարման» արարողութեան։

Երկուշաբթի, 11 յունւարի 2021 թ.-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ` գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ներակայացուցիչներ՝ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանն եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը ընկերակցութեամբ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի մասնակցեցին Թեհրանի յեղ. պահակազօրի կազմակերպած «Նահատակ գեներալ՝ Ղասեմ Սոլէյմանիի մեծարման» արարողութեան։ Արարողութեանը ներկայ էին նաեւ Արեւելեան Ասորի եկեղեցու եպս. Մար Ներսէյ Բէնիամինն ու զրադաշտ եւ հրեայ համայնքի հոգեւոր եւ հասարակական ներկայացուցիչները։

Ծրագրի սկզբում, կրօնական փոքրամասութիւնների ղեկավարները եւ իսլամական երկրների դեսպանատների ներկայացուցիչները պահակազօրի հրամանատարութեան կազմի հետ միատեղ յարգանքի տուրք մատուցեցին հանգ. Էմամ Խոմէյնիի դամբարանին, որից յետոյ մեկնարկւեց միջոցառումը։

Թեհրանի պահակազօրի հրամանատար՝ զօր. Զոլղադրը, իր խօսքերի մէջ ակնարկեց, որ Էմամ Խոմէյնին յատուկ սէր եւ համակրանք ցուցաբերելով այլ կրօնների ներկայացուցիչներին, համատեղ խաղաղ համակեցութեան պատճառ հանդիսացաւ։ Նա յաւելեց այսօր Իրանում բոլոր միաստւածեան կրօնների ներկայացուցիչները բռնութիւնը վերացնելու եւ Աստւածահաճոյ արդարութիւնը հաստատելու համար ի մի են եկել։

Պրն. Արա Շահվերդեանը եւս իր հերթին գնահատելով գեներալի ջանքերը` ակնարկեց Իրաքում եւ Սիրիայում քրիստոնեայ համայնքի պահպանման համար նրա կատարած աշխատանքներին, ապա նրան ճշմարտութեան մարտիկ համարելով անդադարձաւ այն իրողութեան` որ նա իր ընտանիքն էր համարում իրանեան համայնքն, որի պահպանման համար իր կեանքը եւս չխնայեց։

Ծրագրի աւարտին յուշանւէրներ յանձնւեցին նահատակների ընտանիքների ներկայացուցիչներին։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։