Հա

Համայնք

21/01/2021 - 10:00

ԻԻՀ Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան եւ Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանում

Երեքշաբթի, 19 յունւարի 2021 թ.-ի, կէսօրին Իրանի դպրոցների նորոգման ծրագրաւորման կազմակերպութեան ու Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների հետ։

Երեքշաբթի, 19 յունւարի 2021 թ.-ի, կէսօրին Իրանի դպրոցների նորոգման ծրագրաւորման կազմակերպութեան ու Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկայ էին՝ Ուսումնադաստիարակչութեան նախարարի խորհրդատու եւ Իրանի դպրոցների նորոգման համագործակցութեան եւ ծրագրաւորման կազմակերպութեան տեղակալ՝ Ֆաթեմէ Մոհաջերանին, Դպրոցաշէն բարերարների համայնքի վարիչ տնօրէն՝ ճրտպ․ Մոհամադ Ռեզա Ջաֆարին ու Կանանց յանձնաժողովի եւ միջազգային յարաբերութիւնների անդամ՝ Խաթերէ Ռեզեանը։

Հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը նոյն խորհրդի անդամներ պարոնայք՝ Սուրիկ Քեշիշեանը եւ Քրիստ Արզումանեանը ինչպէս նաեւ Կրթական խորհրդի նիւթականի պատասխանատու՝ պրն. Կարօ Պետրոսեանը եւ խորհրդի անդամ՝ պրն. Խաչատուր Խաչատրեանը:

Տկն․ Մոհաջարանին շնորհաւորելով Ամանորը եւ Ս․ Ծնունդը համայն հայութեան մաղթելով բարօրութիւն, ծանուցելով վերոյիշել կազմակերպութիւնների աշխատանքները, դպրոցների վերաորակաւուրումն ու արդիականցումն դրանց պարտականութիւնը սեպեց, եւ յոյս յայտնեց համայնքիս կառոյցների հետ առաւել շփման ու հաղորդակցութեան շնորհիւ, կընդլայնեն իրենց ծառայութիւնները այլ կրօններին պատկանող ի մասնաւորի հայոց դպրոցներում։

Ճրտպ. Արամեանը, իր հերթին կառոյցիս ներկայացուցիչների կողմից բարեգալուստ մաղթելով պատւիրակութեանը, Իրանի ժողովրդի համար առողջութիւն եւ յաղթական կեանք հայցելով՝ հակիրճ կերպով ներկայացրեց հայոց դպրոցների պատմականն ու դրանց պահպանման ու նորոգման առկայ դժւարութիւնները, ուստի յոյս յայտնեց վերոյիշեալ կազմակերպութիւնների աջակցութեամբ կը վերանան առկայ խոչընդոտները։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

 

Յարակից լուրեր

  • Ազգային առաջնորդարանի պատւիրարկութեան այցը՝ Քաղխորհրդի կենտրոն
    Ազգային առաջնորդարանի պատւիրարկութեան այցը՝ Քաղխորհրդի կենտրոն

    Երեքշաբթի, 19 յունւարի 2021 թ.-ին Թեհրանի Իսլ. քաղխորհրդի հրաւէրով կենտրոնի ժողովասրահում գումարւեց խորհրդակցական հանդիպում, Դուլաբի գերեզմանատնում քաղաքապետարանի կողմից գործադրւած աշխատանքներից զեկոյց ներկայացնելու նպատակով:

  • Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը հրաժեշտ տւեց 2020 թւականին
    Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը հրաժեշտ տւեց 2020 թւականին

    Հինգշաբթի, 31 դեկտեմբերին, Թեհրանի ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը հրաժեշտ տւեց 2020 թւականին։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Այսու մեր սիրելի համայնքի ուշադրութեանն ենք յանձնում, որ նկատի ունենալով երկրում տիրող կորոնավիրուսի համավարակը եւ արտակարգ իրավիճակը, հարկաւոր է հնազանդւել ու գործադրել այն կանոնները, որոնք մեզ կը թելադրեն առողջապահական կենտրոնները:

  • ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ
    ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

    Այսու, առ ի գիտութիւն, յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ նկատի ունենալով կորոնա համաճարակի պատճառով պետական եւ մեր ազգային առաջնորդարանի որոշումները, առ ժամաբար տնօրինւում է որ՝

  • Յարգանքի տուրք՝ Մեծ Եղեռնի զոհերի անմոռաց յիշատակին
    Յարգանքի տուրք՝ Մեծ Եղեռնի զոհերի անմոռաց յիշատակին

    Ապրիլի 25-ի առաւօտեան, Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը իր յարգանքի տուրքը մատուցեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ զոհերի յիշատակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։