Հա

Համայնք

19/01/2021 - 13:20

Թեհրանի Իսլամական քաղխորհրդի ներկայացուցիչների հանդիպումը՝ Թեմական խորհրդի ատենապետի հետ

Յունւարի 18-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպեց Թեհրանի Նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, քաղխորհրդի գործադիր հարցերի տեղակալ՝ Բաշարիէին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ Արմէն Նազարեանին:

Երկուշաբթի, 18 յունւարի 2021 թ.-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպեց Թեհրանի Նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, քաղխորհրդի գործադիր հարցերի տեղակալ՝ Բաշարիէին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ Արմէն Նազարեանին:

Հանդիպման հիմնական օրակարգն էր Դուլաբ գերեզմանատան բարեկարգման աշխատանքները, որի ընթացքում քննարկւեց գործադրւած եւ ապագայում կատարւելիք աշխատանքները: Նշելի է, որ յունւարի 19-ին ԻԻ Քաղխորհրդի կենտրոնում վերոնշեալ օրակարգով նախատեսւել էր գումարել խորհրդակցական հանդիպում, որին մասնակցելու էին Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։