Հա

Համայնք

26/01/2021 - 15:00

Խորհրդարանի հայազգի պատգամաւորն ու «Բեհեշթէ Զահրա» կազմակերպութեան տնօրէնը Հայ Կաթողիկէ համայնքի գերեզմանատուն այցելեցին

Երկուշաբթի, յունւարի 25-ին, Թեհրանի երբեմնի Դարւազէ Դուլաբ շրջանում գտնւող պատմական գերեզմանատներում կատարւող շինարարական ու բարեկարգման աշխատանքներին ծանօթանալու նպատակով Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով Հայ Կաթողիկէ համայնքի գերեզմանատուն այցելեց «Բեհեշթէ Զահրա» գերեզմանատան գլխաւոր տնօրէն եւ միաժամանակ Էմամ Խոմէյնի դամբարանի պատասխանատու Սաիդ Խալը:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, յունւարի 25-ին, Թեհրանի երբեմնի Դարւազէ Դուլաբ շրջանում գտնւող պատմական գերեզմանատներում կատարւող շինարարական ու բարեկարգման աշխատանքներին ծանօթանալու նպատակով Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով Հայ Կաթողիկէ համայնքի գերեզմանատուն այցելեց «Բեհեշթէ Զահրա» գերեզմանատան գլխաւոր տնօրէն եւ միաժամանակ Էմամ Խոմէյնի դամբարանի պատասխանատու Սաիդ Խալը:

Այցը տեղի էր ունենում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս եպս. Դաւիթեանի ներկայութեամբ եւ ընկերակցութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, քաղաքապետարանի շինարարական բաժնի պատասխանատուի եւ Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան փորձագէտի:

Ներկաները ծանօթանալով գերեզմանատան տարածքում վերանորոգմանը կարօտ հատւածներին, կենտրոնացան Մատուռի վրայ, որը գտնւում էր հիմնական վերականգնմանը կարօտ վիճակում: Պատգամաւորի ու Սաիդ Խալի զրոյցից պարզ դարձաւ, որ հարկաւոր է եկեղեցին աւելի մեծ վնասներից խուսափելու համար շուտափոյթ կերպով վերանորոգել, որի ծախսերը հնարաւոր է ներառւած տեսնել շրջանը վերանորոգելու համար մշակւած նախագծի յատկացումների ցուցակում:

Այցի ընթացքում խումբը ծանօթացաւ նաեւ հայոց ազգ. գերեզմանատանը կատարւած շինարարական աշխատանքների ընթացքին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։