Հա

Համայնք

01/02/2021 - 13:25

Բազմաշնորհ վարպետի ձեռարւեստի ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում

Հայ ժողովուրդը դարերի ընթացքին, եղել է շինարար, եւ ուր որ եղել է, թողել է իր պանծալի արւեստի եւ արհեստի նշոյլները։ Այդ բոլորը հայոց քաղաքակրթութեան խօսուն վկաներն են, որոնք պատմում են նրա բազմաշնորհ եւ զօրեղ բազուկի մասին։ Իրանահայ կեանքում գործող եւ իր ներդրումը ունեցող հայորդիներից է մետաղագործ վարպետ՝ Արսէն Յակոբեանը, որը իր հնարամտութեամբ ընդունակ է կեանք պարգեւել թերեւս շատերի համար անարժէք համարւող երկաթէ թափօններին։

Հինգշաբթի, 28 յունւարի 2021 թւականին, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում, տեղի ունեցաւ արւեստագէտ՝ Արսէն Յակոբանի երկաթէ թափօններից պատրաստւած արւեստի նմուշների անհատական ցուցահանդէսի բացումը:

Բացմանը ներկաայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակոյթի եւ Իսլ. առաջնորդութեան նախարարաութեան ներկայացոիցիչը, մի շարք համալսարանի դասախօսներ եւ սահմանափակ թւով հիւրեր:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը, ապա միջոցառումը կազմակերպելու առիթով իր երախտագիտութիւնը յայտնեց պրն. Արսէն Յակոբեանը: Այնուհետեւ հրաւիրեալ դասախօս՝ դոկտ. Ռասուլիի դասախօսութիւնը թանգարանների ստեղծման պատմութեան թեմայով։

Վերջում Թեմական խորհրդի եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի կողմից գնահատագիր յանձնւեց պրն. Արսէն Յակոբեանին առ ի երախտագիտութիւն իր կատարած աշխատանիքի:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ «Ալիք» օրաթերթի եւ «Ռադիօ հոնար»-ի (رادیو هنر) թղթակիցները:

Ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ փետրւարի 8-ը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։