Հա

Համայնք

02/02/2021 - 15:10

Տեղի ունեցաւ «Աստւածային կրօնների հետեւորդ նահատակների» գրքի շնորհանդէսը

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, երէկ երեկոյեան Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով գերատեսչութեան նախաձեռնութեամբ, նոյն նախարարութեան կենտրոնում կազմակերպւել էր միջոցառում, մասնակցութեամբ մշակոյթի նախարարի եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների, որի ընթացքում տեղի ունեցաւ «Աստւածային կրօնների հետեւորդ նահատակների» գրքի շնորհանդէսը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, երէկ երեկոյեան Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով գերատեսչութեան նախաձեռնութեամբ, նոյն նախարարութեան կենտրոնում կազմակերպւել էր միջոցառում, մասնակցութեամբ մշակոյթի նախարարի եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների, որի ընթացքում տեղի ունեցաւ «Աստւածային կրօնների հետեւորդ նահատակների» գրքի շնորհանդէսը:

Միջոցառմանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը ընթերցեց Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանը, պատգամի մի բաժնում Սրբազան Հայրը անդրադառնալով Իրանի Իսլ. յեղափոխութեան ազդեցութեանը նշել էր, որ այն ոչ միայն յեղաշրջեց Իրանի պատմութիւնը, այլ իր խորը ազդեցութիւնը թողեց տարածաշրջանի եւ որոշ չափով համայն աշխարհի ժողովուրդների կեանքի ընթացքի վրայ: Պատգամի այլ բաժնում անդրադառնալով իրանահայ համայնքին, թեմակալ առաջնորդը նշել էր, որ հայ համայնքը իբրեւ անբաժանելի մի մասնիկը Իրանի հասարակութեան եւ իրանցի ժողովրդի, Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջին իսկ օրերից սկսեալ մնաց հաւատարիմ իսլամական յեղափոխութեանը եւ իրանեան հայրենիքին:

Համագումարին տեսակապով միացել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ով կարեւորելով նահատակների գրքի շնորհանդէսը եւ նահատակների անմնացորդ արժէքը ընդգծեց, որ այսօր աշխարհը ծարաւ է կարգաւորելու երկու հիմնական հարցեր՝ խաղաղութիւն եւ համերաշխութիւն, որոնց լուծումը գտնում ենք նահատակների մէջ, որոնք իրենց արեամբ մեզ միացնում են միմեանց եւ այն հողը, որի վրայ թափւած է նահատակների արիւնը աւելի է ամրանում: Սրբազան Հօր խօսքը պարսկերէնի էր թարգմանում Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեան:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսէն Ջաւադին, կրօնական փոքրամասնութիւնների եւ էթնիկ ազգութիւնների հարցերով հանր. նախագահի մասնաւոր ներկայացուցիչ՝ Ալի Իւնէսին եւ Մշակութային աշխատանքների, կազմակերպութիւնների ու կենտրոնների գերատեսուչ՝ Ալի Ֆերէյդունին: Ապա տեղի ունեցաւ նահատակների խորագրով գրքի շնորհանդէսը եւ գնահատագրեր յանձնւեցին իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքներից մէկ ներկայացուցչի, իրանահայ համայնքից գնահատագիր յանձնւեց նահատակ Նորիկ Բաբախանեանի ընտանիքին: Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ մշակոյթի նախարար՝ Սէյէդ Աբբաս Սալեհին, ով գնահատանքով անդրադարձաւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների անմնացորդ դերակատարութեանը եւ բոլոր կրօնների միասնական հանգամանքին, որը նահատակութիւնն է եւ նահատակի կարեւորութիւնը:

Միջոցառմանը իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Իրանում Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ՝ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը: Միջոցառման հաղորդավարն էր Արտոյտ Զոհրաբեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։