Հա

Համայնք

06/02/2021 - 14:30

Ծաղիկների խոնարհման ամենամեայ ծիսակարգը՝ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների շիրիմին

Թեհրանի հրէական համայնքի «Բեհեշթիէ» գերեզմանատանը տեղի ունեցաւ միաստւածային կրօնների (ասորի-հայ-զրադաշտական-հրեայ) նահատակների շիրիմներին ծաղիկների խոնարհման 15-րդ ծիսակարգը: Արարողակարգը տեղի ունեցաւ հինգշաբթի, փետրւարի 4-ին՝ Իրանի բոլոր նահատակների շիրիմների ծաղկեմատոյցի հետ միաժամանակ:

Գնահատագիր յանձնւեց նահատակ Վազգէն Ադամեանի ընտանիքին

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի հրէական համայնքի «Բեհեշթիէ» գերեզմանատանը տեղի ունեցաւ միաստւածային կրօնների (ասորի-հայ-զրադաշտական-հրեայ) նահատակների շիրիմներին ծաղիկների խոնարհման 15-րդ ծիսակարգը: Արարողակարգը տեղի ունեցաւ հինգշաբթի, փետրւարի 4-ին՝ Իրանի բոլոր նահատակների շիրիմների ծաղկեմատոյցի հետ միաժամանակ:

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տասնօրեակի առիթով կազմակերպւած այս միջոցառումը տեղի ունեցաւ համաճարակին համապատասխան սահմանափակումներով: Ծրագիրը տեղի ունեցաւ միաստւածային կրօնների հոգեւորականների ու ներկայացուցիչների, ինչպէս նաեւ Թեհրանի Իսլ. քարոզչութեան համակարգող խորհրդի ղեկավարի, Նահատակների ու վետերանների հիմնադրամի մշակոյթի եւ կրթութեան հարցերով տեղակալ՝ գեներալ Սոլէյմանիի, եւ Իրանի Իսլ. խորհրադարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, զրադաշտական, հրէական համայնքների պատգամաւորների, Տ․ Յակոբ քհնյ․ Քեշիշեանի ու Տ․Գրիգորիս քհնյ․ Ներսիսեանի, նահատակների ընտանիքների ու պատերազմի վետերանների մասնակցութեամբ:

Սարդար Սոլէյմանին նշելով, որ միաստւածայի կրօնները կարեւոր դերակատարութիւն են ունեցել յեղափոխութեան, յատկապէս, 8-ամեայ պաշտպանութեան գործում յաւելեց. «Մենք պէտք է երախտապարտ լինենք նրանց եւ վառ պահենք նրանց անմոռաց յիշատակը: Իսկ Նահատակների հիմնադրամում հպարտ ենք ծառայելու նման համայնքների նւիրած նահատակների ընտանիքներին, ինչը մեզ համար նոյնն է ինչ օրհնութիւնը»:

Նա յաւելեց. «Պատերազմի սկզբնական շրջանում աստւածային կրօնների առաջնորդները եկան իմամի մօտ ու յայտարարեցին երկիրը պաշտպանելու իրենց պատրաստակամութեան մասին: Այս անձնազոհութեան շնորհիւ էր, որ յեղափոխութիւնը շարունակեց իր ճանապարհն ու աճելով զարգացնել երկիրը: Իրանական միասնական ժողովրդի պայքարը չի սահմանափակւել միայն իսլամադաւան հատւածով, բոլոր դաւանանքների հետեւորդ իրանցիները միասին կռւել են յանուն երկրի փառքի: Իսկ այսօր՝ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից 42-տարի անց, իրանական ազգը առաւել քան երբեւէ ամուր եւ միասնական է»:

Ծրագրի ընթացքում, որպէս յիշատակ, նախաձեռնող կողմը ծրագրին ներկայ նահատակների ընտանիքներին գնահատագրեր յանձնեց, այդ թւում՝ նահատակ Վազգէն Ադամեանի ընտանիքին:

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/66687-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId2c73369003

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։