Հա

Համայնք

08/02/2021 - 10:55

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հիւրընկալեց Ռաշտի քաղխորհրդի ներկայացուցիչներին

Շաբաթ, 6 փետրւար 2021 թ.-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, հիւրընկալութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի, տեղի ունեցաւ Թեմական խորհրդի անդամների եւ Ռաշտ քաղխորհրդի մշակութային եւ կրօնական հարցերով խորհրդատու՝ հոջ․ Մահմուդ Սադրայի միջեւ խորհրդակցական հանդիպում։ 

Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենադպիր՝ պրն․ Վահէ Թարոյեանն ու ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն․ Զօրիկ Կարապետեանը։ Պրն․ Արամեանը ներկաների ծանուցումից յետոյ, յարգարժան հիւրին փոխանցեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի ողջոյնի խօսքը։ Ապա ներկաների միջեւ տեղի ունեցաւ խորհրդակցութիւն՝ քաղաքում հայ համայնքին պատկանող կալւածների նպաստաւոր օգտագործման, պահպանման, նորոգման եւ իրաւական խնդիրների հանգուցալուծման եղանակների վերաբերեալ։

Հոջ․ Սադրան եւս, իր հերթին, Աստւածային կրօնների յարաբերութիւնների եւ կրօնական փոքրամասութիւնների իրաւունքների պահպանման ծիրում, արծարծեց իր գործնական տեսակէտները։ Ապա ներկայացրեց մի հակիրճ զեկոյց վերոյիշեալ կալւածների իրավիճակից, յոյս յայտնելով հոգեւոր դասի ներկայացուցչի ընկերակցութեամբ, Ռաշտ քաղխորհրդում կը հիւրընկալի Թեմական խորհրդի պատւիրակութեան։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։