Հա

Համայնք

14/02/2021 - 14:30

Փոխինդ՝ սիրոյ ու կեանքի համով

Երէկ՝ Թեհրանի հայանիստ շրջանների փողոցները շրջելիս ամենուր քեզ փոխինդ ու քաղցրաւենիք էին հիւրասիրում: Հայոց Առաքելական Եկեղեցին եւ առհասարակ համայնքը տօնում էր Տեառնընդառաջը կամ Տրնդէզը:

Իրանահայութիւնը տօնեց Տրնդէզը

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Երէկ՝ Թեհրանի հայանիստ շրջանների փողոցները շրջելիս ամենուր քեզ փոխինդ ու քաղցրաւենիք էին հիւրասիրում: Հայոց Առաքելական Եկեղեցին եւ առհասարակ համայնքը տօնում էր Տեառնընդառաջը կամ Տրնդէզը:

Եկեղեցիներում տեղի ունեցաւ արարողութիւն, որից յետոյ, սովորաբար, եկեղեցու բակում աւագ քահանայի ձեռամբ բոցավառւում էր խարոյկը: Սակայն, համավարակի ու իրականացւող սահմանափակումների բերումով, այս տարի եկեղեցին ու համայնքը բաւարարւեցին միայն օրհնւած կրակը տուն տանելով:

Աւելի ուշ հայկական օջախներում ու մէկ-մէկ էլ տան շեմերին նկատելի դարձաւ կրակի բարձրացող բոցը: Ուրախալի էր, քանի որ գիտես կամ՝ նորածին կայ այնտեղ, կամ նորապսակներ: Իսկ այդ առումով, կրակի պակասը չէր էլ զգացւում. փոխինդի ու քաղցրաւենիքինը նոյնպէս...

Ու հետաքրքիր զուգադիպութիւն, փետրւարը պատմութեան մէջ միշտ եղել է պատերազմների ու յաղթանակների ու պայքարի խորհրդանիշ, ինչն այս դէպքում կարելի է ասել, որ նոյնպէս քիչ չեն սիրոյ ու կեանքի բեղմնաւորումը խորհրդանշող առիթները, ե՛ւ հայերիս, ե՛ւ այլոց մօտ...

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տօնի նախօրէին՝ երեկոյեան ժամերգութիւնից յետոյ, կատարւում է Նախատօնակ: Այն աւետում է Տէրունի տօնի սկիզբը: Նախատօնակի արարողութեան աւարտին կատարւում է Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում օրհնւում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցւած կրակով վառւում են խարոյկներ՝ իբրեւ Քրիստոսի Լոյսի խորհրդանիշ:

Յարակից լուրեր

  • Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ
    Տեառնընդառաջի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը նորապսակ զոյգերի եւ նորածինների ծնողների հետ

    Շաբաթ՝ 2021 թւականի փետրւարի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան իրականացւեց աւանդոյթ դարձած միջոցառումը՝ ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ։ 

  • «Հաւատքով ընդառաջ գնանք Տիրոջ կամքին». Գրիգոր արք. Չիֆթճեան
    «Հաւատքով ընդառաջ գնանք Տիրոջ կամքին». Գրիգոր արք. Չիֆթճեան

    Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան եւ նախատօնակին նախագահելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, յատկապէս շեշտելով նախախնամութեան գծած ուղիին հաւատարիմ մնալու մարդկային յանձնառութիւնը:

  • Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում
    Սրբոց Վարդանանց եւ Տեառնընդառաջի եկեղեցական արարողութիւնները՝ Շահինշահրում

    Հինգշաբթի, 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Վարդանանց եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։

  • Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում
    Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում

    Չորեքշաբթի, 19 փետրւար 2020 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ վառւեց, որպէսզի իրենց կրթօջախի դաստիարակչական յարկի հովանու ներքոյ եւս աշակերտները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնների հանդէպ ուշադիր լինել:

  • Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։