Հա

Համայնք

17/02/2021 - 14:10

Հայոց ազգային «Արաքս» դպրոցի նկուղում բռնկւած հրդեհը մեծ վնաս չի պատճառել

Հայոց ազգային «Արաքս» դպրոցում բռնկւած հրդեհի կապակցութեամբ՝ Թ. Հ. Թ Կրթական խորհուրդի փոխանցմամբ. «Հայոց ազգային «Արաքս» դպրոցից տեղեկացրել են, որ երկուշաբթի՝ կէսգիշերն անց դպրոցում հրդեհ էր բռնկւել:

«ԱԼԻՔ» - Հայոց ազգային «Արաքս» դպրոցում բռնկւած հրդեհի կապակցութեամբ՝ Թ. Հ. Թ Կրթական խորհուրդի փոխանցմամբ. «Հայոց ազգային «Արաքս» դպրոցից տեղեկացրել են, որ երկուշաբթի՝ կէսգիշերն անց դպրոցում հրդեհ էր բռնկւել:

Փետրւարի 16-ին, ժամը 00:35-ին ակտիւացել էր դպրոցի հրդեհային ազդանշանի համակարգը եւ միաժամանակ հեռախօսային ազդանշանով տեղեկացւել է դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը: Տեսչուհին դպրոցի պահակի հետ կապ հաստատելով տեղեկացել է իրավիճակի մասին եւ ժամը 00:38-ին հրշէջկայանին կանչ է գրանցել:Նա անմիջապէս տեղեկացրել է նաեւ դպրոցի ծնողական խորհրդի նախագահ՝ Վիգէն Մակարեանին, ով իր հերթին տեղեկացրել է ծնողական խորհրդի անդամ՝ Արմոնդ Միրզախանեանին:

Դէպքից րոպէներ անց դպրոց են հասել հրշէջները, տեսչուհին եւ ծնողական խորհրդի անդամները եւ վերահսկւել է իրավիճակը:

Հրդեհը բռնկւել է դպրոցի նկուղում գտնւող զուգարաններից մէկում՝ օդափոխչի հոսանքի լարերի մէջ առաջացած կարճ միացման բերումով: Հրշէջների անյապաղ ներկայութեամբ եւ դպրոցի պահակ՝ Էդիկ Ասատրեանի անմիջական գործողութիւններով եւ օգտւելով դպրոցում առկայ կրակմարիչներից, հրդեհը մարւել է նախքան տարածւելը: Այնուհետեւ մինչեւ ժամը 01:45-ը հրշէջները հրշէջային սարքերով զբաղւել են դպրոցի շէնքի բոլոր յարկերում տարածւած ծխի հեռացման գործով:

Ի դէպ, հարկ է նշել, որ «Արաքս» դպրոցի «հրդեհային ազդանշանի առկայութեան բերումով կանխւել է մարդկային եւ ֆինանսական անփոխարինելի կորուստները: Հրդեհից առաջացած թեթեւակի վնասների հարցով հետամուտ է Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, համագործակցութեամբ Կրթական խորհրդի եւ Շինարարական մարմնի»:

 

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։