Հա

Համայնք

17/02/2021 - 14:20

Գումարւեց Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը

Երէկ, փետրւարի 16-ի երեկոյեան գումարւեց 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Երէկ, փետրւարի 16-ի երեկոյեան գումարւեց 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում երեկոյեան ժամը 5-ին մեկնարկած նիստը իր աշխատանքը սկսեց ատենապետութեամբ՝ Ժոզէֆ Մեհրաբեանի:

Նիստին մասնակցել էին՝ Հասարակական, Կրթական, Կազմակերպական եւ Բիւջէտային-տնտեսական յանձնաժողովների անդամ պատգամաւորները: Նիստի ընթացքում քննարկւեց համայնքային մի շարք կարեւոր թեմաներ ինչպիսիք՝ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների, ազգապատկան կալւածների, դպրոցների եւ այլ հարցեր, որոնց մասին զանազան գլուխների տակ ամփոփւած պատգամաւորները ներկայացնում էին իրենց տեսակէտները եւ կարծիքները:

ՊԺ-ի ատենապետը կարեւորեց, ի մասնաւորի՝ վերջին չորս տարիների ընթացքում համայնքային հարցերի վերաբերեալ հասարակութեանը իրազեկ պահելու անհրաժեշտութիւնը, եւ նշեց, որ այդ հարցով Պատգամաւորական ժողովը շուտով հանդէս է գալու պաշտօնական ամփոփ հաղորդագրութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։